Լյուքս Ստեփանյանի մայրը արտասվելով դուրս եկավ դահլիճից

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում զինծառայող Լյուքս Ստեփանյանի մահվան գործով նիստի ընթացում ամբաստանյալ Դավիթ Խաչատրյանն ասաց, որ պատրաստ չէ ճառին և ժամանակ խնդրեց դրան պատրաստվելու համար:

Ամբաստանյալ Դավիթ Խաչատրյանի պաշտպան Վաղինակ Գևորգյանն ասաց, որ դատախազի կողմից ամբաստանյալի համար առաջարկված 18 տարվա ազատազրկումը չափազանց խիստ պատիժ էր: Ինչպես և պաշտպան Երեմ Սարգսյանը, Վաղինակ Գևորգյանն ասաց, որ ներկայումս շատերի կյանքի համար վտանգավոր սպանության և առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու համար հոդվածը չի համապատասխանում նրա արարքին, այդ հոդվածներով նրա արարքում հանցակազմ չկա:

Փաստաբանը միջնորդեց վերաորակել Դավիթ Խաչատրյանի արարքը:

Ըստ նրա՝ Դավիթ Խաչատրյանի պատիժն ու պատասխանատվությունը ծանրացնող հանգամանքներ չկան, իսկ մեղմացնող հանգամանքներ են՝ մշտական բնակության վայր ունենալը, կատարածի համար իրեն մեղավոր ճանաչելը, զղջալը, իր, ցուցմունքով գործի բացահայտմանը օգնելը, նախկինում դատապարտված չլինելը, դրական բնութագրվելը, ֆիզիկապես վատառողջ լինելը, նախաքննության և դատաքննության ընթացքում պատշաճ վարքագիծ դրսևորելը:

Կարդացեք նաև

Դատարանում այսօր Դավիթ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը մանեկենների միջոցով ներկայացրեց պաշտպանական կողմի դիրքորոշումը՝ կապված կրակոցից առաջ և դրա ժամանակ վիրավորված զինծառայողների՝ Լյուքս Ստեփանյանի և Հրաչյա Սարգսյանի դիրքերը: Լյուքս Ստեփանյանի իրավահաջորդը՝ նրա մայրը չմասնակցեց դատական նիստի այդ մասին. մինչ ընդմիջումից հետո դատական նիստի վերսկսելը նա դատարանի դահլիճից արտասվելով դուրս եկավ:
Հաջորդ նիստը տեղի կունենա հունիսի 4-ին:

Տեսանյութեր

Լրահոս