
Քառյակը չորս հարց է քննարկել

Այսօր տեղի է ունեցել խորհրդարանական ոչ իշխանական քառյակի ներկայացուցիչների հերթական դռնփակ հանդիպումը: Ինչպես 168.am-ին տեղեկացրեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը՝ քառյակի ներկայացուցիչները քննարկել հունիսի 21-ին տեղի ունեցած արտահերթ նիստաշրջանում ընդունված օրենքների օրինականության, էլեկտրաէներգիայի թանկացման դեմ երեկ տեղի ունեցած ցույցը և դրան հետևած ոստիկանության գործողությունները, կուտակային կենսաթոշակային համակարգի հետ կապված քառյակի կողմից իրականացվելիք հետագա քայլերի հետ կապված հարցեր, ինչպես նաև էլեկտրաէներգիայի թանկացման հետ կապված քառյակի անելիքները:
Հակոբյանը տեղեկացրեց, որ քննարկված հարցերի վերաբերյալ որոշումներ չեն ընդունվել: