Արատավորել են ոստիկանության ծառայողի պատիվն ու արժանապատվությունը:
Այսօր կազմակերպության աշխատակիցներն այցելեցին և գործընկերների աջակցությամբ ձեռք բերված օգնությունը բաժանեցին վագոն-տնակներում բնակվող միայնակ տարեցներին:
Որպես գնորդ տեղաբաշխմանը մասնակցեցին Բորսայի թվով 6 անդամներ: Տեղաբաշխման ընթացքում ներկայացված առաջարկությունների ընդհանուր ծավալը կազմել է 2,597,801,450.00 ՀՀ դրամ, իսկ բավարարված առաջարկությունների ընդհանուր ծավալը` 1,207,800,730.00 ՀՀ դրամ:
Երաժիշտը նույնպես միացավ պայքարին, սակայն՝ բողոքի իր տարբերակն էր ներկայացնում՝ երաժշտությունը, և առաջարկում էր շարժման մասնակիցներին հանդուրժող լինել:
Օդանավակայանի սպասասրահից թանկարժեք հեռախոսի գողության հետքերով:
«Հայաստանի բանակի չափ այստեղ ոստիկան է հավաքվել մարդկանց ուժով վախեցնելու, ի՞նչ անելու։ Եկա ոստիկաններին ասեմ, որ քիչ են մի 2000 հոգի էլ հավաքվեն, որ ավելի վախենալու լինի, ի՞նչ են ուզում անել էլի, ի՞նչի են ուզում հասնեն»,- «Ա1+»-ի փոխանցմամբ՝ իր ներկայությունը Աֆրիկյանների ակումբի մոտ այսպես է բացատրել դերասան Հովհաննես Ազոյանը։
Հուլիսի 1-ից ՀՀ-ում նվազագույն աշխատավարձն ավելանալու է 5000 դրամով՝ կազմելով 50.000 դրամ:
«Ես դատապարտում եմ, որ սովետական համակարգը այստեղ ներկայացնում են ֆաշիստական, թուրքական, թշնամու, չգիտեմ ինչ համակարգ, որն ընդամենը մեր հիշողության մեջ 70 տարվա ոսկե դարն է, որի ժամանակ ծաղկում է ապրել մեր հանրապետությունը: Պարզապես պետք է հորդորեմ՝ վերջ տանք այդ չկամ լինելուն, ինչ-որ բան որոնելուն, չի կարելի այդպես անել, եկեք մեծարենք մեր արժեքները, եկեք տեր կանգնենք մեր հերոսներին: Մարդիկ Ռամիլ Սաֆարովին տարան դափնիներով զարդարեցին, մենք մեր հերոսներին ուզում ենք անպայմանորեն ստորացնել ու սևացնել: Չի՛ կարելի»:
Ռոբերտ Սահակյանցի անվան անիմացիոն արվեստանոցին նոր տարածք կտրամադրվի: Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ հասարակական կազմակերպությանը կտրամադրվի Վարդանանց 30 հասցեում գտնվող շենքի 1-ին հարկից 620.3 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով տարածք՝ 25 տարի ժամկետով:
Հունիսի 22-ին, ժամը 21.00-ին, 1965 թ. ծնված Սանամ Մ.-ն ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր տվել, որ նույն օրը, ժամը 18.00-ին, Արցախի փողոցում գտնվող հյուրանոցի դիմաց, վիճաբանության ժամանակ, 1969 թ. ծնված Վլադիմիր Վ.-ն քարով 2 անգամ հարվածել է իր գլխին:
2014 թ. հունիսի 24-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7.00%:
Հունիսի 23-ին մի խումբ քաղաքացիներ, իրացնելով իրենց սահմանադրական իրավունքը, ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման ոչ զանգվածային, խաղաղ բողոքի ակցիա են կազմակերպել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքի մոտ:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ երթևեկության բարելավման նպատակով հունիսի 25-ից Երևան քաղաքի Կիևյան-Լենինգրադյան-Ծիծեռնակաբերդի փողոցների խաչմերուկում տեղի է ունենալու երթևեկության փոփոխություն։ Լենինգրադյան փողոցից Կիևյան փողոց տանող ուղղությամբ, ներկայիս երեք երթևեկելի գոտու փոխարեն, այսուհետ կգործի չորս երթևեկելի գոտի` հետևյալ թույլատրելի ուղղություններով.
Հունիսի 25-26-ին շրջանների զգալի մասում, 29-ին առավելապես հյուսիսային շրջաններում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Ավազակային հարձակում` ինքնաշեն թմբուկավոր ատրճանակով:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նախաձեռնել է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացում: Վերջին մեկ տարվա ընթացքում սա երկրորդ թանկացումն է: Ընդամենը մեկ տարում փաստորեն սակագինը բարձրանում է 40 տոկոսով` 30 դրամից դառնալով 41.85 դրամ:
Սերժ Սարգսյանը նշել է, որ հայեցակարգի նախագծի հանրային քննարկումները ծառայում են այն նպատակին, ինչի համար ձեռնարկվել են: Նա նաև կարևորել է սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծում արծարծված բոլոր հարցերը խորությամբ ուսումնասիրելու, ինչպես նաև երկրի համար կենսական նշանակություն ունեցող բոլոր խնդիրները պատշաճ քննարկելու անհրաժեշտությունը: Հանրապետության Նախագահը հավանություն է տվել հանձնաժողովի ներկայացրած առաջարկություններին՝ նշելով, որ դրանք կստանան համապատասխան իրավական ամրագրում:
Նրանք iPhone 5s հեռախոսի հետնամասի վրա պատկերել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին:
Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանն իր տեսաբլոգում անդրադարձել է այս տարվա հիշարժան ամյակներին: Դրանցից շատերը, ցավոք, մոռացության են մատնված:
Իրաքի բանակի 98 տոկոսը շիաներ են:
«Դեմ եմ»-ի ակտիվիստները նշել են, որ նոր օրենքի պարագայում իրենց կողմից բարձրացված մտահոգությունները չեն նվազել, քանի որ երկրում առկա սոցիալական ծանր վիճակի պայմաններում քաղաքացուց լրացուցիչ գումարներ գանձելը որևէ կերպ արդարացված չէ, իսկ պետական ոլորտի վրա կիրառվող սոցիալական վճարը պարտադիր բնույթ է կրում, ինչը հակասահմանադրական է: Նրանք բարձրացրել են նաև հանրության կողմից իշխանությունների նկատմամբ վստահության պակասի հարցը և կարևորել երկրում ինտելեկտուալ ռեսուրսի գնահատման անհրաժեշտությունը:
Պահանջել ՀՀ գլխավոր դատախազից կատարելու ՀՀ Սահմանադրությամբ և օրենսդրությամբ իր լիազորությունների պատշաճ իրականացում, և ՀՀ քաղաքացիների նկատմամաբ բնություն կիրառած ոստիկանների վերաբերյալ քրեկան գործերի հարուցում…
Ադրբեջանում անցկացված նախագահական վերջին ընտրություններում կեղծիքների մասին հարցն ընդհանրապես հունից հանել է Ալիևին:
Նա հուզմունքով հիշեց նաև Վարդանի խնդրանքը, որ եթե պատերազմի դաշտից ինքը չվերադառնա, թող մայրն այնպես անի, որ սերունդները կրթվեն ու դաստիարակվեն իր թողած գրքերով: «Պատերազմի դաշտում Վարդանը իր անձնական օրինակով կենդանի լեգենդ էր, ետմահու էլ նա շարունակում է ապրել ու ծառայել իր ժողովրդին»,-ասաց Էդուարդ Շարմազանովը:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ այսօր լարված իրավիճակ էր Աֆրիկյաններ շենքի մոտ: Դաշնակահար Տիգրան Համասյանն այսօր ելույթ էր ունեցել կիսախարխուլ շենքի մոտ, որից հետո ակտիվիստների և ոստիկանների միջև քաշքշուկ էր տեղի ունեցել:
Նունեն և Մանեն Հռիփսիմյանց այն կույսերից էին, ովքեր Դիոկղետիանոս կայսեր հալածանքների ժամանակ թողել էին Հռոմն ու եկել Հայաստան: Սակայն այս երկու կույսերին Տիրոջ կողմից նախախնամված չէր նահատակվել իրենց հավատակիցների հետ: Հայաստան հասած 37 կույսերից զատվելով` Մանեն հեռանում է Եկեղյաց գավառի Սեպուհ լեռը, որտեղ փակվելով մի քարայրում` ճգնում է:
Դրա հետ կապված՝ Ալիևի ելույթը ժամանակավորապես դադարեցվել է:
Երևան քաղաքի ավագանու անդամ Գրիգոր Մինասյանը հանդես է եկել նախաձեռնությամբ՝ առաջակելով վճարովի ավտոկայանատեղիներում առաջին և երկրորդ կարգի հաշմանդամների համար առանձնացնել հատուկ տեղեր և դրանք կահավորել հատուկ ճանապարհային նշաններով: Այսօրվա ավագանու նիստում Գ. Մինասյանի առաջարկն ընդունվեց:
Հարցախույզն անցկացվել է 26 նահանգում, դրան մասնակցել է 2850 մարդ:
Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը պայքարում են 41 մանդատների համար, «խաղացնելով ամբողջ ժողովրդին, կայացած եւ չկայացած քաղաքական ուժերին, սակայն կռվում են բավականին գրագետ եւ քաղաքակիրթ ձեւով»: