Ուկրաինական դատարանը վերջակետ է դրել Տիմոշենկոյի «գազային գործին»
ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի Գերագույն դատարանը նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյին անմեղ է ճանաչել այսպես կոչված «գազային գործով»: Այս մասին հայտարարել է Տիմոշենկոյի փաստաբան Սերգեյ Վլասենկոն:
Նրա խոսքերով՝ Գերագույն դատարանն ընդունել է, որ Տիմոշենկոն 2009 թվականին որևէ հանցանք չի գործել և մասնավորապես չի չարաշահել իր իշխանական լիազորությունները՝ բնական գազի առուվաճառքի մասին պայմանագրեր ստորագրելիս:
Վլասենկոն գոհունակությամբ նկատել է, որ վերջապես ՄԻԵԴ-ի որոշման կիրառմամբ վերջակետ դրվեց Տիմոշենկոյի «գազային գործում»: Ուկրաինայի Գերագույն դատարանը Տիմոշենկոյի «գազային գործը» փակել էր ապրիլի 14-ին: Վլասենկոն ընդգծել է, որ Տիմոշենկոյին 3 տարի ազատազրկման մեջ պահելը հանդիսացել է պարզապես քաղաքական բռնություն: