Բաժիններ՝

Ուկրաինան պետք է հասցնի ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը վավերացնել մինչև օգոստոսի վերջ

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ուկրաինան պետք է առանց հետաձգելու կարողանա մինչև օգոստոսի վերջ վավերացնել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը, որը ստորագրվելու է հունիսի 27-ին, Բրյուսելում: Այս մասին այսօր հայտարարել է Ուկրաիանայում ԵՄ-ի ներկայացուցչության ներկայացուցիչ Էնդրյու Ռաբաշը:

Վերջինս դա հիմնավորել է նրանով, որպեսզի Ուկրաինան խուսափի այս տարվա մարտին ԵՄ-ի ընձեռած առևտրային արտոնությունների հնարավոր չեղյալ հայտարարումից: Ռաբաշն ընդգծել է, որ Ասոցացման համաձայնագիրը հնարավորություն է ուկրաինական բիզնեսի համար:

Ռաբաշը մանրամասնել է, որ մարտին սահմանված արտոնյալ ռեժիմն Ուկրաինայի համար գործելու է մինչև նոյեմբերի 1-ը, իսկ Ասոցացման համաձայնագրի տնտեսական մասն իրավական պլանում ուժի մեջ է մտնում վավերացումից միայն երկու ամիս անց:

Ստացվում է, որ եթե Ուկրաինան այն վավերացնի սեպտեմբերի սկզբին, ապա դրա կիրառումը կսկսվի դեկտեմբերի 1-ից ոչ շուտ: Դրանով իսկ նոյեմբերին Ուկրաինան կարող է մնալ առանց առևտրային արտոնությունների, ինչը նշանակում է ԵՄ ապրանքներ արտահանելիս խոշոր մաքսատուրքեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս