15 ոստիկանական մեքենա՝ Աֆրիկյանների ակումբի շենքի տարածքում
Այս պահին Աֆրիկյանների ակումբի շենքը շրջափակել են ոստիկանները, կարմիր բերետավորները։ Ակտիվիստները ձեռքերով հարվածում են երկաթյա պարիսպներին՝ դրանով իրենց բողոքն արտահայտելով պարիսպների ներսում իրականացվող ապամոնտաժման դեմ։ Ոստիկանները հրում են քաղաքացիներին՝ փորձելով խոչընդոտել նրանց գործողությունները, պարսպից ներս մուտքը։ Ակտիվիստները վանկարկում են «Ա՛-մո՛թ, ա՛-մո՛թ»։ Այս պահին մոտ 15 ոստիկանական մեքենա կա Աֆրիկյանների ակումբի շենքի շրջակայքում։
Հիշեցնենք, որ քիչ առաջ աշխարհահռչակ դաշնակահար Տիգրան Համասյանն է միացել Աֆրիկյանների ակումբի շենքի պաշտպանության պայքարին: Նա նվագել է Աֆրիկյանների կիսախարխուլ շենքի տարածքում: «Բնականաբար, պետք է հարգել այս շենքի պատմությունը, բայց պետք չէ այս ամենին թշնամաբար մոտենալ երկու կողմից»,- ասել է Տիգրան Համասյանը: Լսելով դարպասին հարվածող ակտիվիստների ձայները, նա ասել է. «Այսպիսի բաներ չպիտի լինեն: Կոմիտասը հաստատ այսպես չէր հարվածի»: