Արմեն Մովսիսյանը պատասխանել է «Որոտան» ՀԷԿՀ–ի վաճառքի շուրջ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը. tert.am
ՀՀ Էներգետիկայի նախկին նախարար Արմեն Մովսիսյանը Tert.am-ը հետ զրույցում անդրադառնում է «Որոտան» ՀԷԿՀ–ի վաճառքի թեմայով ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը, ով ասել էր, թե «Որոտան» ՀԷԿՀ–ի վաճառքը ծայրահեղ կասկածելի գործարք է։
– Պարո՛ն Մովսիսյան, ՀՀ 2-րդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր հարցազրույցում անդրադարձել է Որոտանի ՀԷԿ–ի մասնավորեցման գործընթացին, այն որակելով որպես «վաճառք ծայրահեղ կասկածելի ձևով (շրջանցելով խորհրդարանը)»: Դուք, որպես Էներգետիկայի նախկին նախարար, ով իր պաշտոնավարման ժամանակ անմիջական մասնակցություն է ունեցել գործընթացին, ինչպե՞ս կմեկնաբանեք այդ անդրադարձը:
– Ես բազմիցս առիթներ եմ ունեցել հրապարակավ խոսելու Որոտանի ՀԷԿ-ի մասնավորեցման գործընթացի մանրամասների մասին թե՛ Խորհրդարանի ամբիոնից, թե՛ բազմաթիվ հարցազրույցների միջոցով: Իրոք, Որոտանի գործարքում մասնավորեցվում է գույքային համալիրը, և սա ամենևին էլ առաջին նախադեպը չէ մեր երկրում, երբ մասնավորեցվում է գույքային համալիրը, ոչ թե ընկերությունը և որ այդ համալիրը մասնավորեցվում է կառավարության համապատասխան որոշումերով: Այսպես, 2003 թվականին Հայաստանի իշխանությունները մասնավորեցրել են «Սևան-Հրազդանյան Կասկադ» ՓԲԸ և «Հրազդանի ՋԷԿ» ՓԲԸ գույքային համալիրները: Նշված դեպքերում գործընթացներն իրականացվել են առանց խորհրդարանի, որոշումներն ընդունվել են կառավարության կողմից և, համաձայն այդ ժամանակ գործող Սահմանադրության պահանջի, վավերացվել են գործող նախագահի կողմից: Այս գործարքների նկատմամբ քննադատություն, մեր օրերում, կարծես թե չեն հնչում: Կարծում եմ, զուտ մտահոգ տրամաբանության հարթությունում այս փաստը մի փոքր դժվար է բացատրել, քանի որ իդենտիկ նույն սկզբունքով կատարված գործարքներից երրորդը չի կարող զարմանալի լինել, իսկ առաջին երկուսը՝ ոչ, հետևաբար բացատրությունը պետք է փնտրել բոլորովին այլ դաշտում:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: