Բաժիններ՝

«Գազպրոմը» «Հարավային հոսքի» հարցում կառուցողական երկխոսության մեջ է Եվրահանձնաժողովի հետ

Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ ռուսական «Գազպրոմ» հոլդինգն ու Եվրահանձնաժողովը «Հարավային հոսք» գազատարի բուլղարական հատվածի կառուցման հարցը քննարկում են կառուցողական ձևով:

Այս մասին OMV ընկերության ղեկավար Գերհարդ Ռոյսի հետ South Stream Austria համատեղ ձեռնարկության ստեղծման մասին համաձայնագրի ստորագրումից հետո կազմակերպված համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլերը:

Նրա խոսքերով՝ բանակցությունները որևէ կերպ չեն անդրադառնա «Հարավային հոսք» գազատարի բուլղարական հատվածի կառուցման նախագծի իրագործման վրա: Ավելի վաղ հաղորդվել էր, որ կառուցվող «Հարավային հոսք» գազատարով Ավստրիային գազի առաջին մատակարարումները կարող են սկսվել 2016 թվականի վերջին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30