Բաժիններ՝

Պորոշենկոն ողջունել է Պուտինի որոշումը

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ողջունել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի որոշումը՝ կապված Ուկրաինայի տարածքում զորքեր օգտագործելը թույլատրող որոշումը չեղյալ հայտարարելու հարցով Դաշնային խորհրդին դիմելու հետ:

Պորոշենկոն կարծում է, որ դա Ռուսաստանի առաջին գործնական քայլն է Դոնբասում իրավիճակի կարգավորման ուղղությամբ: Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահի մամլո ծառայությունը:

Միևնույն ժամանակ Պորոշենկոն դիմել է Գերագույն ռադայի նախագահ Ալեքսանդր Տուրչինովին՝ առաջարկելով Ռուսաստանի Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ քննարկել Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի առաջիկա նիստում այդ հարցի դիտարկման հնարավորությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս