Հուլիսի 1-ից կբացվեն Սեւանա լճի հանրային լողափերը
Հուլիսի 1-ից կբացվեն Սեւանա լճի 11 հանրային լողափերը: 2014 թվականին կընդլայնվեն լողափերում մատուցվող ծառայությունները:
Հանգստացողները կարող են անվճար օգտվել կայանատեղիից, մանկական եւ սպորտային խաղահրապարակներից, սանհանգույցներից, լողաթախտերից եւ այլ ծառայություններից: Տարեցտարի ավելանում է այցելուների թիվը:
Օրական մոտ երկու հազարից ավելի մարդ է հանգստանում հանրային լողափերում: Եթե 2011-ին այցելուների թիվը լողափեր 100.000 էր, 2012-ին՝ 120.000, ապա 2013-ին հանրային լողափեր են այցելել 150.000-ից ավել քաղաքացի: Նախատեսվում է առաջիկայում ավելացնել հանրային լողափերի քանակը: