ՆԱՏՕ-ի գագաթաժողովում կարող է գնահատական տրվել Վրաստանի եվրաատլանտյան ձգտումներին. Փանջիկիձե

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն մեկնաբանել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի այն հայտարարությունը, որ Հարավային Ուելսում կայանալիք ՆԱՏՕ-ի հերթական գագաթաժողովում չի դիտարկվելու ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցելու գործողությունների պլանի հատկացման հարցը:

Փանջիկիձեն հայտարարել է, որ Գերմանիայում երկկողմ հանդիպման ժամանակ խոսքը գնացել է այն մասին, թե Ուելսում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ժամանակ ինչպես կարելի է ֆիքսել Վրաստանի գրանցած առաջընթացը.

«Կանցլերը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն տվյալ փուլում կարող է գնահատել Վրաստանի եվրաատլանտյան ձգտումները՝ առանց դաշինքին անդամակցելու համար գործողությունների պլան հատկացնելու: Հենց այդ այլ ուղիներն են քննարկվել Գերմանիայում անցկացված երկկողմ հանդիպումներում:

Վրաստանի գրանցած առաջընթացն անպայմանորեն ադեկվատ գնահատվելու է ՆԱՏՕ-ի կողմից, և դա տեղի կունենա Ուելսում կայանալիք գագաթաժողովի ժամանակ»:

Տեսանյութեր

Լրահոս