Բաժիններ՝

Ուկրաինան ՌԴ-ին դեռ չի վճարել շուրջ 10 միլիարդ խորանարդ մետր գազի դիմաց

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև գազային բանակցությունները շարունակվելու են այսօր: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Գազպրոմի» պաշտոնական ներկայացուցիչ Սերգեյ Կուպրիյանովը:

Նրա խոսքերով՝ բանակցային գործընթացում առկա է առաջընթաց: Կուպրիյանովը հավելել է, որ ներկա դրությամբ Ուկրաինան չի վճարել 9.8 միլիարդ խորանարդ մետր գազի դիմաց. «Այսօրվա դրությամբ չի վճարվել 9839 միլիոն խորանարդ մետրի գազ: Դա մեծ ծավալ է»:

Օրեր առաջ Ուկրաինան «Գազպրոմին» փոխանցել է 786 միլիոն դոլար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30