ՍԴ անդամ կնշանակվի Ռոբերտ Քոչարյանի ու Դավիթ Հարությունյանի կադրը. «Հրապարակ»
«Երեկ հայտնի դարձավ, որ ԱԺ-ն Սահմանադրական դատարանի նոր անդամ է առաջարկելու ՀՀ նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Արայիկ Թունյանին»,- գրում է «Հրապարակը» թերթը՝ ավելացնելով.
«ԱԺ համաձայնությունն ստանալու դեպքում Թունյանը փոխարինելու է ՍԴ անդամ Վալերի Պողոսյանին, որի պաշտոնավարման ժամկետը լրացել էր մարտի 25-ին, և որը ՍԴ դատավոր է նշանակվել այդ մարմնի ստեղծման օրվանից: Արա Թունյանը ծնունդով Ստեփանակերտից է, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, դասավանդում էր Հայ-ռուսական սլավոնական համալսարանում:
Նա համարվում է Դավիթ Հարությունյանի կադրերից և Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման տարիներին նախագահի պետաիրավական վարչության պետն էր: Այս տարի՝ մարտի 5-ին, լրացել է նաև ՍԴ անդամ Մանուկ Թոփուզյանի պաշտոնավարման ժամկետը: Նրա տեղի համար նոր թեկնածություն է առաջարկելու ՀՀ կառավարությունը»:
Ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ի այսօրվա համարում։