Բաժիններ՝

«Գազպրոմը» ընթացիկ տարում նվազեցնում է Եվրոպային ու ԱՊՀ-ին գազի մատակարարման ծավալը

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ «Գազպրոմը» տարվա արդյունքներով Եվրոպային կմատակարարի 158 միլիարդ խորանարդ մետր գազ: Գազային կոնցեռնը մտադիր է այս տարի ԱՊՀ-ի ու Բալթյան երկրներին մատակարարել մինչև 56 միլիարդ խորանարդ մետր գազ:

Այդ ցուցանիշները զգալիորեն զիջում են նախորդ տարվա մատակարարումների ցուցանիշներին: 2013 թվականին «Գազպրոմը» Եվրոպային մատակարարել էր 161.5 միլիարդ խորանարդ մետր գազ, իսկ ԱՊՀ-ին ու Բալթյան երկրներին՝ 59.4 միլիարդ խորանարդ մետր:

Ապրիլին Եվրախորհրդարանը բանաձև էր ընդունել, որում ԵՄ-ի Խորհրդին կոչ էր արել ուժեղացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները՝ նրա կազմում Ղրիմի մտնելուց հետո: Եվրախորհրդարանն առաջարկել էր կանգնեցնել «Հարավային հոսք» գազատարի կառուցումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս