Փլուզում` Գավառ քաղաքում. կան տուժածներ
Հունիսի 3-ին, ժամը 09.42-ին տեղեկատվություն է ստացվել, որ հունիսի 2-ին ժամը 16.00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Շահումյան փողոցի թիվ 26 տան միջնապատը փլուզվել է, ինչից բնակիչ` 1977 թ. ծնված Գ. Գ. տեղափոխվել է Գավառի ԲԿ:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:
Դեպքի վայր է մեկնել ՄՓՎ ՕԽ-ն:
Պարզվել է, որ փլուզվել է տան միջնապատի բետոնե երեսպատումը՝ մոտ 5 քմ:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն