
Խոշոր ավտովթար` Կարմիր խաչի մոտ. վարորդն ու 3 ուղևորները գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում

Հունիսի 3-ին, ժամը 04.09-ին ահազանգ է ստացվել, որ Աշտարակի խճուղում` Վահագնի թաղամասի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Մ-1» միջպետական ավտոճանապարհի Երևան-Աշտարակ հատվածի 1-ին կմ-ում դեռևս չբացահայտված հանգամանքներում «ԲՄՎ» մակնիշի 34 SM 868 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել, ինչից վարորդը և 3 ուղևորները տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր:
Հրշեջ-փրկարարները տուժածներին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենաներին:
ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի