Էդուարդ Հովիկյանը՝ միջազգային մրցաշարի հաղթող
Մայիսի 31-ից հունիսի 1-ը Լիտվայի Կաունաս քաղաքում կայացավ սուսերամարտի միջազգային մրցաշար, որին մասնակցում էին 44 պատանի սուսերամարտիկներ՝ Բելառուսիայից, Լիտվայից, Լատվիայից, Ֆրանսիայից, Անգլիայից, Ռուսաստանից, Իտալիայից, Գերմանիայից, ԱՄՆ-ից և Դուբայից:
Այս առաջնությանը Հայաստանը ներկայացնում էր Հայաստանի սուսերամարտի պատանեկան հավաքական թիմի անդամ, «Հայաստան մարզական միության» Նորագավիթի սուսերամարտի մանկապատանեկան մարզադպրոցի սան Էդուարդ Հովիկյանը, որը հանդիսանում է ոչ միայն ՀՀ առաջնությունների հաղթող և մրցանակակիր, այլև միջազգային մրցաշարերի մրցանակակիր և հաղթող (մայիսի 11-ին Թիֆլիսում կայացած միջազգային մրցաշարի հաղթող):
Մեր սուսերամարտիկը պատանիների մրցաշարում գրավեց 1-ին տեղը, իսկ երիտասարդների մրցաշարում՝ 3-րդ տեղը:
Նշենք, որ հավաքական թիմի գլխավոր մարզիչ Անդրանիկ Արազյանը նաև Էդուարդ Հովիկյանի անձնական մարզիչն է:
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին