
ՕԵԿ-ը «միջազգայիններից» ընդդիմադիր դառնալու դաբրո ունի. «Հրապարակ»

«Մինչ ոչ իշխանական քառյակը մինչև աշուն փորձում է ժամանակ տալ կառավարությանը, ՕԵԿ-ը փորձում է լցնել ընդդիմության դատարկ մնացած «սուրբ տեղը»»,- գրում է «Հրապարակ» թերթը՝ ավելացնելով.
«Պարտադիր կուտակայինի մասին օրենքի նախագիծը «սեղանին» դնելուց հետո երեկ էլ ՕԵԿ-ը 100 տոկոս համամասնական համակարգի «վերմակն» է քաշել իր ոտքերին` հայտարարելով, որ սկսում է ընտրական բարեփոխումների շուրջ միասնական քաղաքական օրակարգ ձևավորելու կոնսուլտացիաներ:
Ինչպես կարձագանքեն ՕԵԿ առաջարկին, կերևա առաջիկայում, մեր տեղեկություններով` «միջազգայինների» մասով «դաբրո» կա, ինչը փոխանցվել է Բրյուսելում ԵԺԿ գագաթնաժողովին մասնակցող ՕԵԿ անդամներին»:
Ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ի այսօրվա համարում։