Հովիկ Աբրահամյանը շարունակում է կռիվ տալ Տիգրան Սարգսյանի շվաքի հետ. «Հրապարակ»

«Հովիկ Աբրահամյանի երազանքը թեև իրականացավ, բայց նա շարունակում է կռիվ տալ Տիգրան Սարգսյանի շվաքի հետ»,- գրում է «Հրապարակ» թերթը՝ ավելացնելով.

«Եվ դա արտահայտվում է բոլոր հարթություններում՝ ստվերի դեմ պայքար լինի, դպրոցականների հետ շփումներ, թե կադրային քաղաքականություն:

Հրապարակային ելույթներում ոչ մի բացասական բան չի ասում, անգամ պաշտպանում է իր նախորդին, իսկ քայլեր ձեռնարկելիս ամեն ինչ անում է Տիգրան Սարգսյանի թողած հետքը ջնջելու, նրա կադրերին հեռացնելու, նրա հեռացրած կադրերին վերադարձնելու համար:

Վերջերս, օրինակ, կառավարության գործերի կառավարչի պաշտոնում է նշանակել մի մարդու, ով Տիգրան Սարգսյանի՝ ատկատների դեմ պայքարի զոհը դարձավ:

Խոսքը քաղաքաշինության նախարարության ԾԻԳ-ի նախկին տնօրեն Սարգիս Բաղինյանի մասին է, ով պաշտոնանկ եղավ քաղաքաշինության ոլորտում 2012 թվականին բացահայտված խախտումների, չարաշահումների, յուրացումների, ատկատների սկանդալի շրջանակում»:
Ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ի այսօրվա համարում։

 

Տեսանյութեր

Լրահոս