Ցանկապատի վրայով անցնելով` օրեր անց հայտնվել է ոստիկանությունում
Մայիսի 31-ին, ժամը 15.00-ին, ոստիկանության Շենգավիթի բաժին էր դիմել 1960 թ. ծնված Մերուժան Ա.-ն և հաղորդում տվել, որ ցանկապատի վրայով անցնելով` Նոր Խարբերդի իր հողամասից գողացել են 100 մմ տրամաչափի մետաղյա 6 խողովակ, տարբեր չափերի և կառուցվածքների մետաղյա ճաղավանդակներ և «ՊԱԶ» ավտոբուսի 2 անվահեծ` պատճառելով 70.000 դրամի նյութական վնաս:
Ոստիկանության ծառայողները, գողությունը կատարելու կասկածանքով, Նոր Խարբերդից բերման են ենթարկել 1993 թ. ծնված Արմեն Ա.-ին, որը խոստովանել է հանցանքը:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է նախաքննություն:
ՀՀ Ոստիկանություն