Գազանջատման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով:
Ընտրությունների արդյունքները կհայտարարվեն մեկ օրից ոչ շուտ՝ քվեների ամբողջական հաշվարկից հետո:
Այս մասին Քաբուլում հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Հասան Քաշքավին:
Կանանցից երեքը կալանավորված են, մյուսի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:
Հաճելի արտաքինը դեռ բավարար չէ, ավելացրեք հմայք, եւ աշխարհը կլինի ձեր ոտքերի տակ:
Հունիսի 4-ի ժամը 00.13-ի դրությամբ ճանապարհի մաքրման աշխատանքներն ավարտվել են: Ավտոճանապարհի երկկողմանի երթևեկությունը վերականգնված է:
Դա մարտահրավեր կլինի մարսողության եւ լոգիստիկայի տեսանկյունից, սակայն դա Ֆրանսիայի նախագահի համար կլինի ամենաանվտանգ դիվանագիտական լուծումը:
Երևանի բնակիչը մեղադրվում է նրանում, որ իր հետ ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող կնոջը շահագործելու դիտավորությամբ, չարաշահելով իր հանդեպ կնոջ ունեցած զգացմունքները, իրեն սեռական գերհաճույք պատճառելու արդյունքում փոխադարձ սերն առավել ամրապնդելու հիմնավորումներով, համոզել է նրան իր հետ միասին այլ տղամարդու մասնակցությամբ փորձել ունենալ խմբակային սեռական հարաբերություն՝ միաժամանակ շահագրգռելով, որ վերջինս դրա դիմաց կարող է վճարել։ Շուրջ երկու ամիս համոզելու արդյունքում կորզելով կնոջ համաձայնությունը, հյուրանոցում կազմակերպել է իրենց ինտիմ հանդիպումը մինչ այդ ինտերնետային կայքի միջոցով իր հետ ծանոթացած ոմն Ակայի հետ, որի դիմաց վերջինիցս ստացել է 20.000 դրամ։
«Ես չեմ ուզում շատ վատատեսական հայացքներ արտահայտել, բայց նման իրավիճակում գնալով պակասելու է, որովհետև բոլոր այն անձինք, որոնք կարողանում էին աշխատել, եկամուտների մի մասը տեղափոխել ՀՀ, հիմա նրանց համար պայմաններ են ստեղծվել, որ կարողանում են իրենց ընտանիքներին տեղափոխել և այլևս ՀՀ գումար չեն փոխանցում: Դրա համար ոչ մի արտառոց բան չեմ տեսնում տրանսֆերտների 0.5 մլն-ով պակասելու մեջ և կարծում եմ, հետագայում ևս այդ թիվը պետք է նվազի»:
Վկան նախաքննության ընթացքում հայտնել է, որ 37-ամյա տղամարդու մայրը հայտնել է, որ որդին երկու ձեռքերն իրար միացրած, վերևից ներքև շարժումներ կատարելով՝ բազմաթիվ հարվածներ է հասցրել գլխին: Բացի դա, նրա հագուստը կեղտոտված չի եղել, այլ միայն թրջված է եղել: Վերգուշ Սարգսյանն իրեն գետնին ընկնելու մասին ոչինչ չի ասել, անընդհատ գանգատվել է գլխի ցավերից: Ինքը վերջինիս առաջարկել է զանգահարել շտապբուժօգնության կայան, սակայն հարևանուհին հրաժարվել է՝ ասելով, որ արդեն լավ է, ու խնդրել է զանգահարել դստերը:
Ամիսներ առաջ ՀՀ կառավարությունը սկսեց գանձապետարանների փակման գործընթաց: 43 գանձապետարաններից ներկայումս մնացել է ընդամենը 6 տեղական գանձապետական բաժին՝ Իջևանում, Վայքում, Գյումրիում, Վանաձորում, Սևանում, Գորիսում: ՀՀ ֆինանսների փոխնախարար-գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը 168.am-ին հայտնեց, որ դրանց գործառույթները կփոխվեն, չեն անի այն, ինչ արել են մինչև հիմա՝ հաշվի առնելով, որ համակարգը փոխվել է և նախկինում ՏԳԲ-ների կողմից սպասարկվող համայնքները, պետական հիմնարկները այժմ հնարավորություն ունեն իրենց հաշիվները կառավարել էլեկտրոնային եղանակով. «Միայն հարկավոր է համակարգիչ և ինտերնետ: Մեր տեղեկություններով՝ չկա որևէ միավոր, որ այդ հնարավորությունները չունենա»:
Ռուսաստանում տնտեսական իրավիճակի վատթարացումն ու դրա հետագա սպասումներն արդեն իրենց հետքն են թողել ՌԴ-ից Հայաստան եկող տրանսֆերտների վրա: Այս տարվա ապրիլին Ռուսաստանից Հայաստան ուղարկված տրանսֆերտների ծավալը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել է 595 հազար դոլարով և կազմել 109 մլն 4000 դոլար:
«Մենքը» մարդկության ապագայի ամենասարսափելի կանխատեսումն է: Մարդիկ չեն կարողանում ոտքի կանգնել ու տապալել բռնակալներին: Ինչո՞ւ: Եվ Զամյատինը տալիս է պատասխանը՝ իսկ մի՞թե մարդկանց հոգիները հակված չեն չարին, և մի՞թե չարի դեմ անհնազանդությունը դատապարտված չէ, որովհետև չարը՝ վախկոտության, դավաճանության, մորթապաշտության դեմքով, խոչընդոտում է պայքարին. և մարդիկ իրենք են դառնում այն, ինչի դեմ ցանկանում են պայքարել: