Բաժիններ՝

Վկան պնդում է, թե Օսիպյանն իրեն գործարք է առաջարկել (տեսանյութ). «Ազատություն»

Նուբարաշենի բնակիչ Սմբուլ Հովհաննիսյանը պնդում է, որ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն իրեն առաջարկել է հանցավոր գործարքի գնալ և որդու ուսերին բարդել հունիսի 1-ին տեղի ունեցած դանակահարությունը, որի հետևանքով 22-ամյա Վանուշ Ալեքսյանանը զրկվել է փայծաղից և մինչև օրս գտնվում է հիվանդանոցում: Միջադեպի առնչությամբ, հիշեցնենք, հետախուզվում է Օսիպյանի եղբորորդին՝ Սեդրակ Օսիպյանը: «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝  տիկին Հովհաննիսյանը պատմել է, թե Վալերի Օսիպյանն իրեն ասել է, որ Սեդրակը պնդում է, որ ինքը չի եղել դանակահարողը և ասում է, թե դա արել է տիկին Սմբուլի որդի Սարգիսը:

«Ասացի` ձեր հանցագործությունները չդնեք իմ էրեխու վրա,- շարունակեց նա,- Մեկ էլ մտավ այնտեղ, դուրս եկավ` տիկին Սուսան, թող Ձեր տղան իրա վրա վերցնի, ես Ձեր տղային կարող եմ օգնել: Ինչի՞ ասացի` Ձեր տղան կատարի, իմ տղան գնա նստի՞»:

Aյսօր տիկին Հովհաննիսյանը վաղ առավոտից Էրեբունու ոստիկանությունում էր, իր խոսքով` վկայի կարգավիճակով: «Ազատության» հետ զրույցում նա ասել է, որ դեպքի օրը իր որդին՝ 23-ամյա Սարգիս Հովհաննիսյանը, Երևանի փոխոստիկանապետի եղբորորդու հետ է եղել, երբ ծագել է վիճաբանությունը: Զրուցակիցս, սակայն, պնդում է, որ իր որդին միայն փորձել է բաժանել կռվողներին, դանակահարողը եղել է Վալերի Օսիպյանի եղբորորդին:

Տիկին Սմբուլն ասաց, որ պատրաստվում է անձամբ դիմել ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին. «Թույլ չեմ տա, որ որդուս վրա բարդեն ուսադիրներով հորեղբայր ունեցողի մեղքը»:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս