ԲՀԿ-ական Վարդան Բոստանջյանը` Նազարբաևի մասին. «Պետք է թքել իրենց վրա»

«Ինչպես ցանկացած հայ քաղաքացի, այդ թվում նաև ես` այնտեղ բարձրաձայնած բառերի առումով` այո՛, պետք է թքել իրենց վրա: Եվ այդ պարագայում, այդ կոնտեքստում «Ժառանգությունը» շատ տրամաբանական է ներկայանում»,- 168.am– հետ զրույցում ասաց ԲՀԿ-ական Վարդան Բոստանջյանը` անդրադառնալով Աստանայում Ղազախստանի նախագահ Ն. Նազարբաևի ընթերցած նամակին:

– Հունիսի 3-ին «Ժառանգություն» կուսակցությունը դիմել էր Հայաստանի քաղաքական ուժերին պաշտոնական դիրքորոշում հայտնել Հայաստանի` Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու մասին: Ընդունելո՞ւ եք «ժառանգության» այդ կոչը:

– Կարելի է նաև այդպես որակել: Բոլոր դեպքերում այս պահին հենց իրենց` նման շատ ոչ կոռեկտ, ես կասեի` գռեհիկ, կոպիտ մոտեցման համար երևի թե ամեն մտածող հայ քաղաքացու մոտ զզվանք են առաջացրել:

– Նկատի ունեք Ղազախստանի նախագահի՞ն:

– Այո, այո… Եվ հասկանալի էր, որ դա մեկ անձի կողմից չէր ասված` մնացած նստածների էլգ Ուժեղ են, չեմ կարող բան ասել նրանց: Ուժեղների դեմ երևի թե դժվար է, բայց կարելի էր և՛ այդ պահին, և՛ դրան նախորդող պահերին այնպես դրսևորվել, որ նրանք չհամարձակվեին կամ չկարողանային այդ բանը բարձրաձայնել:

– Դուք կո՞ղմ եք, թե՞ դեմ նրան, որ Հայաստանը միանա Մաքսային միությանը և Եվրասիական տնտեսական միությանը:

– Ես Մաքսային միությանը կամ Եվրասիական միությանը միշտ այնքանով էի կողմ, որքանով` մտածելով, որ այդ տիրույթում հանգրվանած կամ հանգրվանող երկրներն ամենայն հավանականությամբ մտածողության, պոտենցիալի առումով չունեին այնքան մեծություն, որքան ունի հայ մարդը: Հայ մարդը միշտ եղել է ավելի բարձր ու արդյունավետ` ցանկացած գործ իրականացնելու առումով, քան այլք: Եվ դա չի փոխվել. նմանապես պետք է լիներ հիմա:

Միություն ստեղծելու պարագայում այսօր, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետությունը հայտնվել է ոչ հարմար աշխարհաքաղաքական դիրքում, նման միության շրջանակներում գտնվելու պարագան պետք է ամեն դեպքում նպաստավոր լիներ` Հայաստանի Հանրապետությունում որոշակի ներդրումային գործունեություն ծավալելու, ներդրումները մեծացնելու, որևէ գործունեության շրջանակ ընդլայնելու համար: Կամ` ինձ է թվում, որ այդպես պետք է լիներ:

– Այդ դեպքում կհամաձայնեի՞ք, որ Հայաստանն անդամակցեր:

– Նորից մտածում էի, բայց բոլոր դեպքերում ես ասում եմ` ինչպես ցանկացած հայ քաղաքացի. շատ նեղված, վիրավորված էի Աստանայում ասված այդ խոսքերից:

– Դուք միանալո՞ւ եք «Ժառանգության» կոչին:

– Ես չեմ կարող ասել` միանալն ինչ ձևով կլինի, բայց ես նման պարագայում «Ժառանգության» դիրքորոշումը համարում եմ ճիշտ:

– Իսկ Դուք այդ կոչն անելո՞ւ եք. Պահանջելո՞ւ եք, որ հրաժարվեն Մաքսային միությանն անդամակցելուց:

– Ես այդպիսի մեծ հնարավորություն չունեմ: Ես Հայաստանի Հանրապետության սովորական` ձեր նման քաղաքացի եմ: Ուզում եմ ասել` ինձ ընձեռված չէ կոչ անելու հնարավորություն, որի պարագայում, բնականաբար, ես ավելի զուսպ եմ ուզում պահել ինձ: Բոլոր դեպքերում 2012 թվականից, ըստ էության, այլևս պատգամավոր չեմ. առարկայական առումով` քաղաքական ուժի ներկայացուցիչ չեմ:

Տեսանյութեր

Լրահոս