Ինչպես է ամուսնալուծությունը ազդում երեխայի ֆիզիոլոգիայի վրա
Ամուսնալուծությունը երեխաների վրա ազդում է ոչ միայն հոգեբանորեն, այլ նաև ֆիզիոլոգիապես: Aroxj.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել են գիտնականները: Նրանք, ուսումնասիրելով ամուսնալուծված զույգերի երեխաներին՝ պարզել են, որ նման երեխաների մոտ գիրացման վտանգը 1,54 անգամ ավելի է, քանի լիարժեք ընտանիքներում: Ամուսնալուծված ծնողների երեխաներին գիրացման վտանգ է սպառնում: Ուսումնասիրությունը ցույց է Այս եզրակացության գիտնականները եկել են հետազոտելով 3166 նորվեգացի աշակերտի, որոնց ծնողները ամուսնալուծված են եղել: Գիտնականները նշում են, որ երեխաները կարող են պատշաճ, առողջ ու ճիշտ սնվել միայն երկու ծնողների առկայության դեպքում: Սա գիտնականները կապում են ավելի պակաս ծնողական վերահսկողության, ինչրպես նաև ամուսնալուծության արդյունքում երեխաների մոտ դեպրեսիայի առաջացման հետ, ինչն էլ իր հերթին հանգեցնում է շատակերության:
Գիտնականները նշում են, որ ամուսնալուծված ծնողների երեխաների ավելի շատ են օգտվում վնասակար մթերքներից, ավելի շատ ժամանակ են տրամադրում «նստակյաց» զբաղմունքներին, քանի որ միայնակ ծնողը չի հասցնում բավականաչափ ժամանակ տրամադրել երեխային: