Բաժիններ՝

Քիմգործարանի հանրակացարանի բնակիչները պետությունից են բնակարան պահանջում

asparez.am-ը գրում է. Վանաձորի 4 հանրակացարաններից քիչ թե շատ բարվոք է «Քիմիական գործարանի» թիվ 3 հանրակացարանը, որտեղ թեեւ առանձին խոհանոց չկա, սակայն յուրաքանչյուր սենյակում առանձին սանհանգույց եւ ծորակ կա:

Բնակիչները, պատմելով անհարմարությունների մասին առաջին հերթին նշում են, որ բազմանդամ ընտանիքներին 2 սենյակ են տրամադրել, բայց դրանք այնքան իրարից հեռու են, որ ամեն օրն սկսվում է նյարդայնանալով.

«Ամեն առավոտ ու իրիկուն տեղաշորը (անկողինը) քարշ ենք տալիս միջանցքով, որ քնենք, կամ երբ հիվանդ ենք ունենում, ամանները շխշխկալով տանում-բերում ենք: Մի սենյակում անկողինն է իրար վրա դարսած, մյուսում սեղան-աթոռն է դրած, որ կարողանանք հաց ուտել, ու որպեսզի մի քիչ հարմարություն լինի, զուգարանը հանել ենք, կուխնի ենք սարքել»,-սրտնեղում է արդեն 44 տարի հանրակացարանում բնակվող տիկին Արփիկը:

45 ընտանիքների համբերության բաժակը վաղուց արդեն լցվել է, քանի որ 1970թ-ին շահագործման հանձնված շենքը երբեւէ չի վերանորոգվել: Այժմյան բնակիչները ժամանակին աշխատել են քիմիական գործարանում: Շենքի սենյակները նախատեսված չէին ընտանիքների համար` բնակվել են 2 հոգով: Հետագայում բոլորն ամուսնացել են, երեխաներ ու թոռներ ունեցել, ու քանի որ վերացել է ԽՍՀՄ տարիներին գործարանում կազմված բնակարաններ հատկացնելու հերթացուցակը, ընտանիքները մնացել են հանրակացարանի հույսին:

Շենքի երկրորդ հարկը նախատեսված է քիմգործարանի աշխատողների համար: Բնակիչները բողոքում են, որ 30-ից ավել սենյակները փակ են պահում, բայց ընդամենը 3-ն են գործուղման համար տրամադրվում: Իբր գործուղման համար նախատեսված սենյակները, ըստ բնակիչների, եկամտի լրացուցիչ աղբյուր են հանդիսանում` օրավարձով կամ ամսավճարով. «Հյուրանոցներն էսօր պարապուրդի մեջ են, բայց էստեղ հյուրանոցային ֆոնդով սենյակները վարձակալում են համապատասխան գներով: Նրանք մայրաքաղաքում բնակարան ունեն, իսկ Վանաձորում՝ աշխատանք»,-վրդովված պատմում է Անահիտ Մարկոսյանը:

Մանրամասներն՝ այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս