Հանրաքվեն, որպես անմիջական ժողովրդավարության գործիք, անարդարացիորեն դուրս է մնում հայաստանյան օրակարգից. Նիկոլ Փաշինյան
ԱԺ պատգամավոր, ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Հայաստանում հանրաքվեների կիրառության խնդրին.
«Այսօր քաղաքական ուժերի եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Ռենե Բուրկհալտերը տարօրինակ թվացող հարց հնչեցրեց. «Իսկ ձեր մոտ տարին քանի՞ անգամ է հանրաքվե տեղի ունենում»,- հարցրեց նա:
Նախագահի հետ հանդիպումից հետո նորից աչքի անցկացրի «Հանրաքվեի մասին» եւ «Տեղական հանրաքվեի մասին» ՀՀ գործող օրենքները: Եզրակացությունս մեկն է՝ Հայաստանում հանրաքվեի ինստիտուտ դե յուրե գոյություն ունի, դե ֆակտո՝ ոչ:
Բայց եւ կարծում եմ՝ հատկապես «Տեղական հանրաքվեի մասին» օրենքը կարող է երբեմն ծառայել որպես գործիք՝ Քաղաքացիական նախաձեռնությունների համար:
Իսկ ընդհանրապես, հանրաքվեն՝ որպես անմիջական ժողովրդավարության գործիք, անարդարացիորեն դուրս է մնում հայաստանյան օրակարգից»: