Բաժիններ՝

Օրենքից դուրս շտեմարաններ․ ով ինչքան փող է «սարքում» դրանց վաճառքից (տեսանյութ). 1in.am

«Հայոց լեզվի շտեմարաններում շփոթեցնող հարցերը շատ են, շարահյուսության հետ կապված ևս բարդ հարցեր կան»: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասել է 12-րդ դասարանի աշակերտուհի Ալինա Սարգսյանը՝ հավելելով, որ շտեմարանները հատորներով են:

Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոցի ավարտական դասարանների աշակերտները ևս դժգոհել են: Իրենց դժգոհությունը նրանք ներկայացրել են նաև կրթության և գիտության նախարարին: Նրանց բնորոշմամբ ՝ պատմության շտեմարաններում ևս բարդ հարցեր կան. պատմական իրադարձությունները ներկայացված են բառախաղերով:

Իսկ մասնագետները շտեմարաններում առկա վրիպակների մասին են բարձրաձայնում. «Օրինակ՝ Հայոց լեզվի և գրականության 4- րդ շտեմարանում անգամ վրիպակները ուղղված չեն: Ամեն տարի բոլոր առարկաների շտեմարանները վերահրատարակվում են, բովանդակային առումով փոփոխություն գրեթե չկա, միայն հարցերն են ավելացվում, երեխան ստիպված պետք է ձեռք բերի»,- ընդգծել է Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Սուսաննա Հովհաննիսյանը՝ հավելելով, որ այս տարի Հայոց լեզվի շտեմարաններում զուգաձևություններ չկան:

«Առաջին լրատվական»-ը այս հարցերի շուրջ զրուցել է նաև կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հետ՝ հետաքրքրվելով, թե արդյոք ԳԹԿ-ն շտեմարններ հրատարակելու իրավունք ունի՞. «ԳԹԿ-ն շտեմարաններ հրատարակելու իրավունք, իհարկե ունի, քննությունների ներկայիս ձևը իրեն ամբողջությամբ արդարացրել է, շտեմարանների մուտքը կտրուկ նվազեցրել է դժգոհությունները, քննությունները դարձել են ավելի կանխատեսելի»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ անորակ հարցեր շտեմարաններում գրեթե չեն լինում:

Կարդացեք նաև

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս