
Բակո Սահակյանը հանդիպել է «Ինտելեկտուալ Ռենեսանս» հիմնադրամի և «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական կազմակերպության ղեկավարների հետ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 13-ին ընդունել է «Ինտելեկտուալ Ռենեսանս» հիմնադրամի տնօրեն Հակոբ Հակոբյանին եւ «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպության նախագահ Սուսաննա Մկրտչյանին:
Հանդիպմանը, որին մասնակցում էր ԼՂՀ հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Լեւոն Մնացականյանը, քննարկվել են համացանցում Արցախին վերաբերող տեղեկատվության պատշաճ ներկայացմանն առնչվող հարցեր:
Երկրի ղեկավարը կարեւորել է այս ոլորտում մասնագիտացած ընկերությունների հետ սերտ փոխգործակցությունը` նշելով, որ այն մեծապես կնպաստի արտաքին աշխարհին Արցախը ճանաչելի դարձնելու գործին:
ԼՂՀ Նախագահի աշխատակազմ