
Պորոշենկոն առաջարկում է անցկացնել վաղաժամ խորհրդարանական ընտրություններ և հանրաքվե

Ուկրաինական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահի թեկնածու Պյոտր Պորոշենկոն կարծում է, որ երկրի քաղաքական ճգնաժամի կարգավորման համար լավագույն ելքը կլինի վաղաժամ խորհրդարանական ընտրություններ անցկացնելը:
Այս մասին հայտնել է քաղաքական գործչի մամլո ծառայությունը. «Ճգնաժամից դուրս գալու միակ ելքը վաղաժամ ընտրություններն են, երբ ժողովուրդն իր լիազորությունները կհանձնի խորհրդարանում ներկայացվածներին»:
Ուկրաինայում վաղաժամ նախագահական ընտրությունները նշանակված են մայիսի 25-ին: Պորոշենկոն հավելել է, որ ընտրություններից հետո երկրում կազմակերպվելու է օրինական ու քաղաքակիրթ հանրաքվե այն հարցերի շուրջ, որոնք անհագստացնում են Ուկրաինայի արևելքի բնակիչներին: