
Ադրբեջանը մտադիր է մինչև տարեվերջ վերսկսել ատոմակայանի կառուցման աշխատանքները

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի կապի ու բարձր տեխնոլոգիաների նախարարությունը Ադրբեջանում Միջուկային հետազոտությունների ազգային կենտրոնի ստեղծման շրջանակներում մտադիր է մինչև տարեվերջ վերսկսել երկրում ատոմակայանի կառուցումը:
Ատոմակայանի կառուցման աշխատանքներն Ադրբեջանում մեկնարկել էին դեռևս խորհրդային ժամանակներում, սակայն ավելի ուշ դրանք կասեցվել էին: Նախագծի շրջանակներում նախատեսվում է միջուկային ռեակտորների կառուցում: Ակնկալվում է, որ շինարարական աշխատանքները կավարտվեն մոտակա 3-4 տարում:
Ատոմակայանի կառուցման նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերել ֆրանսիական VINCI Construction Grands Projets նախագիծը: Վերջինս ունի մեծ փորձ տվյալ ոլորտում, և արդեն իսկ իրականացրել է նմանատիպ 47 նախագիծ: