
Ռուսաստանն Ուկրաինայի դեմ մղում է նոր տիպի պատերազմ. Միխայիլ Կովալ

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Միխայիլ Կովալը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ պատերազմելը հեշտ չէ նաև նրա համար, որ Ուկրաինայի վրա հարձակվել է նրա անվտանգության երեք երաշխավորներից (նաև ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան) մեկը:
Կովալի խոսքերով՝ Ռուսաստանն Ուկրաինայի դեմ մղում է նոր տիպի պատերազմ, նման պատերազմներ աշխարհում չեն գրանցվել. «Ռազմական գիտնականները դա կհաստատեն ձեզ, որ սա նոր սերնդի պատերազմ է:
Հարևան երկիրը փաստացիորեն պատերազմ է սանձազերծել մե դեմ՝ այստեղ ուղարկելով իր հատուկ դիվերսիոն ջոկատները, որոնց պատրաստել են ոչ մեկ օր:
Ես կարծում եմ, որ պատերազմի նախապատրաստման վրա ծախսվել է մի քանի տարի: Ռուսաստանի զինված ուժերի զինծառայողներն անգամ չեն թաքցնում, թե որտեղից ենք նրանք»:
Կովալը հավելել է, որ Ռուսաստանի սահմանին զորքերի բացակայությունը կապված է մարտավարական-տեխնիկական ու իրավական նկատառումների հետ՝ ընդգծելով, որ զորքերը գտնվում են սահմանից 5-20 կիլոմետր հեռավորության վրա: