
ԵՄ-ը ցանկանում է մինչև մայիսի վերջ հարթել ռուս-ուկրաինական գազային կոնֆլիկտը

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ը պլանավորել է ռուս-ուկրաինական գազային կոնֆլիկտը հարթել մինչև մայիսի վերջ՝ կապված «Գազպրոմի» կողմից Ուկրաինայի համար կանխավճարային համակարգ ներդնելու հետ:
Այս մասին հայտարարել է էներգետիկ հարցերով եվրահանձնակատար Գյունթեր Օթթինգերի մամլո քարտուղար Սաբին Բերգերը: Նա ընդգծել է, որ իրենք ինտենսիվորեն աշխատում են երկկողմ ձևաչափով՝ տվյալ խնդիրը լուծելու համար.
«Մենք ցանկանում ենք այդ խնդիրը լուծել մինչև մայիսի վերջ: Ես չեմ կարող խոսել «Գազպրոմի» անունից, սակայն որքան որ հասկանում եմ, կանխավճարային համակարգը պետք է գործի հունիսից: Մենք էլ ցանկանում ենք այդ խնդիրը լուծել մինչև մայիսի վերջ»:
Հիշեցնենք, որ «Գազպրոմը» Ուկրաինայից պահանջել է 1.66 միլիարդ դոլարի կանխավճար՝ հունիսյան գազամատակարարումների համար: