Ֆրանսուա Օլանդը Վրաստանում սկսել է իր հանդիպումների շարքը

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը ժամանել է Թբիլիսի: Այդ այցով նա կավարտի իր եռօրյա հարավկովկասյան շրջագայությունը, որի շրջանակներում նա արդեն իսկ գտնվել է Ադրբեջանում ու Հայաստանում:

Նշվում է, որ Օլանդը պետք է Թբիլիսիում գտնվի 7 ժամ, որի ընթացքում նա հանդիպումներ է ունենալու Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլու, վարչապետ Իրակլի Գարիբաշվիլու հետ և ելույթ է ունենալու վրաց-ֆրանսիական տնտեսական ֆորումում:

Օլանդն արդեն իսկ հանդիպել է Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեի հետ: Հանդիպման ժամանակ Օլանդը գոհունակություն է հայտնել, որ Վրաստանը որոշել է իր խաղաղապահներին ուղարկել ԿԱՀ՝ ընդգծելով, որ դա հաճելի հաղորդագրություն է եղել իր համար (Վրաստանի ՊՆ-ը որոշել է 150 զինծառայող ուղարկել ԿԱՀ):

Փանջիկիձեն իր հերթին գոհունակություն է հայտնել Օլանդի գալստյան կապակցությամբ՝ ընդգծելով, որ դա հանդիսանում է Վրաստանին աջակցության ցուցաբերում, որը հունիսին պլանավորել է Ասոցացման համաձայնագիր ստորագրել ԵՄ-ի հետ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031