
Իրանում պետք է արմատախիլ անել աղքատությունն ու խտրականությունը. Ալի Խամենեի

Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի գերագույն ղեկավար և հոգևոր առաջնորդ, այաթոլլահ Ալի Խամենեին հայտարարել է, որ Իրանում պետք է արմատախիլ անել աղքատությունն ու խտրականությունը:
Խամենեին ընդգծել է տնտեսական խնդիրների լուծման և ներքին պոտենցիալի ակտիվացման կարևորությունը՝ մարդկանց գոյատևման միջոցները բարելավելու համար:
Խամենեին կարծում է, որ տնտեսական բոլոր խնդիրների հաղթահարման միակ ուղին երկրի պոտենցիալ հնարավորությունների մեծացումն է և տաղանդների վրա հենվելը:
Դեռևս 2010 թվականին հաղորդվել էր, թե Իրանում 10 միլիոն իրանցի գտնվում է աղքատության շեմին, իսկ մոտ 30 միլիոն իրանցի ապրում է հարաբերական աղքատության մեջ: