
ՌԴ տնտեսական վիճակի վատթարացումը բացասական կազդի ՀՀ տնտեսության վրա. Էկոնոմիկայի նախարար

Ռուսաստանի տնտեսական վիճակի վատթարացումը բացասական կազդի Հայաստանի տնտեսության վրա: Նման տեսակետ այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց Հ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը՝ շեշտելով, որ ՀՀ-ում տնտեսական անկում չի լինի, բայց աճի վրա որոշակի ազդեցություն կլինի:
«Ես լավատես եմ և, կարծում եմ, ԵՄ-ի ու ԱՄՆ-ի հարաբերությունները ՌԴ-ի հետ կկարգավորվեն»,- ասաց Ճշմարիտյանը:
Ըստ նրա՝ ՀՀ-ում առաջին եռամսյակում արդյունաբերության աճի դանդաղման համար շատ տարբեր պատճառներ կային, բայց տնտեսական աճի զարգացման մեջ առաջին եռամսյակն այնքան էլ ցուցանիշային չէ, և դա կարող է լինել նաև նախորդ տարիների ազդեցությունը:
«Ներդրում կատարողների մոտ պետք է ներդրումներ անելու շարժառիթներ ստեղծել և ակտիվացնել»,- նկատեց նախարարը: