
Ինչպես են Մաշտոցի պուրակից բերման ենթարկում ակտիվիստներին (տեսանյութ)

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ այսօր ժամը 12-ի սահմաններում Մաշտոցի պուրակից ոստիկանություն բերման ենթարկված 7 անձանցից 6-ի նկատմամբ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի (ոստիկանության ծառայողի կամ զինծառայողի օրինական կարգադրությանը կամ պահանջին չարամտորեն չենթարկվելը) համապատասխան վարչական իրավախախտման արձանագրություն է կազմվել կամ դրանց կազմումն ընթացքի մեջ է: 168.am-ին ՀՀ ոստիկանությունից տեղեկացրել էին, որ ոստիկանություն «տարված» Գևորգ Սաֆարյանի վերաբերյալ նյութեր են նախապատրաստվում ոստիկանության Կենտրոնի բաժնում: Իսկ մյուսներին առանձին-առանձին ազատ են արձակում ոստիկանության բաժիններից:
Իսկ թե ինչպես են ոստիկանները բերման ենթարկում ակտիվիստներին՝ կարող եք դիտել «Ազատություն» ռադիոկայանի տեսանյութում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://168.am/2014/05/13/364405.html
© 168 Ժամ առցանց լրատվական կայք
© 168 Ժամ առցանց լրատվական կայք