Բաժիններ՝

Ոստիկանությունը փորձում է քրեական հետապնդում հարուցել Գևորգ Սաֆարյանի նկատմամբ

Նախախորհրդարանը հայտարարություն է տարածել, որում ասված է. «Այսօր՝ ժամը 12-ին անհամաչափ բռնության գործադրմամբ Մաշտոցի պուրակից բերման ենթարկված յոթ երիտասարդներից վեցին ոստիկանությունն արդեն ազատ է արձակել:

Երիտասարդներից մեկը՝ Գևորգ Սաֆարյանը, ոչ միայն ապօրինի կերպով դեռևս պահվում է ոստիկանությունում, այլև նրա նկատմամբ փորձում են քրեական հետապնդում հարուցել ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով:

Ակնհայտ է, որ ոստիկանության այս գործողությունը նպատակ ունի արդարացնելու երիտաստարդների, այդ թվում՝ Գևորգ Սաֆարյանի, նկատմամբ գործադրված անհամաչափ բռնությունը և կոծկելու դրա մեղավորներին»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031