Բաժիններ՝

Google-ին պարտավորեցրել են հետևել անձնական տվյալների պաշտպանության մասին եվրոպական օրենքներին

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Google ընկերությանը պարտավորեցրել են հետևել անձնական տվյալների պաշտպանության մասին եվրոպական օրենքներին և ուղղումներ մտցնել իր որոնողական համակարգում:

Նման վճիռ է կայացրել ԵՄ-ի դատարանը՝ պաշտպանելով մասնավոր կյանքի անձեռնմխելիության իրավունքը: ԵՄ-ի դատական ատյանի հայտարարության համաձայն, մի շարք դեպքերում շահագրգիռ անձինք կարող են դիմել ընկերությանը՝ խնդրելով վերացնել իրենց ուղղակիորեն չվերաբերող, հնացած տվյալները:

Ավելի վաղ Google ընկերության ներկայացուցիչները հայտարարել էին, որ չեն կարողանում վերահսկել համացանցում որոնման համակարգը և պատասխանատվություն չեն կրում անձնական տվյալների ստացման համար: ԵՄ-ի դատարանը համապատասխան որոշումն ընդունել է Իսպանիայի քաղաքացիներից մեկի ներկայացրած հայցի հիման վրա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031