«Խոշոր բիզնեսի ներկայացուցիչներն իրենք էլ են ասում, որ ուզում են գա մի օր, որ իրենք հանգիստ քնեն…
Նա անդրադարձավ 2013 թ. սեպտեմբերի 3-ին Մաքսային միությանը անդամակցելու` Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո ստեղծված վիճակին, Հայաստանի հնարավորություններին և նաև գործող աշխարհաքաղաքական իրադրությանը` նշելով, որ Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձությունները` իշխանափոխությունը և «Մայդանը» փոխեցին բոլոր ծրագրերը` կապված Մաքսային/Եվրասիական տնտեսական միության ձևավորման հետ:
Գարիբաշվիլին հույս է հայտնել, որ ԵՄ-ը հետագայում նույնպես կօգնի Վրաստանին:
Միջազգային հայտնի «Օսկար» մրցանակի դափնեկիր ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգը «Շինդլերի ցուցակը» ֆիլմի նկարահանումներից հետո ստեղծեց Շոայի հիմնադրամը` Հոլոքոստը վերապրածների և այլ ականատեսների անձնական տվյալների հավաքագրման և պահպանման նպատակով: 2006 թվականին Շոայի հիմնադրամը մաս կազմեց Հարավային Կալիֆորնիայի համալսարանի և այժմ այնտեղ պահվում են 52 հազար տեսագրված վկայություններ` 58 երկրներ ներկայացնող 34 լեզուներով: Այն իր տեսակի մեջ ամենամեծ արխիվն է ամբողջ աշխարհում:
Այս մասին հայտարարել է «Մուսավաթ» կուսակցության երիտասարդական թևի ղեկավար Ահլիման Աբբասը:
Որպես Հոլոքոսթը վերապրած ազգ՝ մենք չեն կարող անտեսել Հայոց ցեղասպանությունը:
Մայիսի 14-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ի.Վոլինկինին` ՌԴ դեսպանության նորանշանակ ռազմական և ռազմաօդային կցորդի ներկայացման կապակցությամբ:
Եվրոպական Միության հարևանության ներդրումային գործիքի միջոցով Հայաստանը 15մլն եվրո դրամաշնորհ կստանա: Մայիսի 14-ին ֆինանսների նախարարությունում ստորագրվել է «Համայնքային ենթակառուցվածքների Ծրագիր II-Փուլ 3 (ԵՄ ՀՆԳ-ի բաղկացուցիչ)-Հայաստանի ջրամատակարարման և ջրահեռացման ենթակառուցվածք» ծրագրի իրականացման ֆինանսավորման համաձայնագիրը:
Առաջիկայում Կառավարությունն Ազգային Ժողովի հաստատմանն է ներկայացնելու իր գործունեության ծրագիրը: Հաշվի առնելով տնտեսության մեջ առկա բազմաթիվ խնդիրները, որոնք գնալով է՛լ ավելի են մեծացնում գործազրկությունը, աղքատությունը և արտագաղթը, «Առաքելություն»կուսակցությունն առաջարկում է մի շարք ոլորտներում կատարել արմատական բարեփոխումներ, որոնց շուրջ ներկայացնում է առաջարկներ`
ՀՀ կառավարության 2014 թվականի մայիսի 15-ի նիստի քննարկմանը ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության կողմից ներկայացված «Գյումրու տեխնոպարկ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովում ընկերության լուծարման մասին որոշմանը հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը գրավել է ԶԼՄ-ների ուշադրությունը և մեծ արձագանք գտել այսօրվա մամուլում` ոչ ճիշտ մեկնաբանությամբ առկա իրականության վերաբերյալ: Ուստիև, անհրաժեշտություն կա պարզաբանելու «Գյումրու տեխնոպարկ» ՓԲԸ-ի, Գյումրու տեխնոպարկի գործունեության իրականացման ծրագրի և Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի տարբերությունը:
Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի արդարադատության նախարար Պավել Պետրենկոն:
Վերջին 2 տարում Ադրբեջանում սպառնալիքների ու հնարովի մեղադրանքներով քրեական հետապնդման են ենթարկվել առնվազն 38 քաղաքական ակտիվիստներ, լրագրողներ ու բլոգերներ:
Այսօր՝ մայիսի 14-ին, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու սրբերից Մովսես Տաթևացի կաթողիկոսի մահվան հիշատակի օրվա առթիվ Մ. Մաշտոցի անվան Մատենադարանից ԱՀԹ Առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ ԱՀԹ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցի բերվեց Զորավոր Ս. Ավետարանը: Հավատացյալները թափորով դիմավորեցին 13-14-րդ դարերին թվագրվող Ս. Ավետարանը:
Մայիսի 12-ից 13-ը ՀՀ ՊՆ պատվիրակությունը ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանի գլխավորությամբ Պոտսդամում (Գերմանիա) մասնակցել է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի կողմից իրականացվող ԱՅՍԱՖ առաքելության Հյուսիսային հրամանատարությանը ուժեր տրամադրող երկրների ռազմաքաղաքական պլանավորման համաժողովին:
Այս մասին այսօր Բրյուսելում հայտարարել է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնի պաշտոնական ներկայացուցիչ Մայա Կոսյանչիչը:
Ընկերության կողմից կատարվում են նաև ընթացիկ նորոգման՝ մասնավորապես թեքված հենասյուների ուղղման աշխատանքներ:
Անկարայում հարյուրավոր ցուցարարներ դուրս են եկել բողոքի ակցիա՝ բողոքելով հանքավայրի աղետի դեմ, որում մեղավոր են համարում իշխանություններին:
Մայիսի 14-ին, ժամը 02.38-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևան-Արտաշատ ավտոճանապարհին՝ «Արարատ» ռեստորանային համալիրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն:
Ըստ նախնական վարկածի, Մերուժանը լճափին է մոտեցել, ապա ոտքը դրել է տիղմի վրա ու սայթաքելով՝ ջրի հունի մեջ ընկել, ինչն էլ կործանարար է եղել նրա համար: Դին չէին կարողանում գտնել տասն օր շարունակ:
Եվրասիական միության սահմանը կանցնի Հայաստանի Հանրապետության ընդունված ներկայիս սահմանով:
Միքայել Մելքումյանը ոչ մի կասկած չունի` գերազդեցիկ «Բարգավաճ Հայաստանն» իշխանության է գալու միանշանակ, բայց ոչ այս տարի, ոչ էլ նույնիսկ մյուս տարի. «Մենք գնալու ենք 17 թվականին՝ անպայման իշխանության գալու մղումով»:
Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ կառավարության նիստերի մեծ դահլիճում այսօր ընդունել է Հայաստանի գործարար աշխարհի ներկայացուցիչներին:
Հրշեջ-փրկարարները քաղաքացուն ցուցաբերել են անհրաժեշտ օգնություն, ով տեղափոխվել է «Արմենիա» ՀԲԿ:
Համանախագահներն այցելելու են նաև Ստեփանակերտ:
«Ասում էր, որ իր կինն ու երեխաները փախել են տնից, և կարծում էր, որ մենք նրան ապաստան ենք տվել ու թաքցրել։ Սկզբում բավականին բորբոքված էր, ասում էր, որ ոտիկանություն կդիմի և մեզ այնքան կհետևի, մինչեւ իր կնոջն ու երեխաներին գտնի»:
Լավրովի խոսքերով՝ Ուկրաինան, ինչպես երբեք, մոտեցել է քաղաքացիական պատերազմին:
Վաղը՝ մայիսի 15-ին, ժամը 16:30-ին Ազատության հրապարակում կկայանա «Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարան» կրթահամալիրի կրտսեր դպրոցի 15 ամյակին նվիրված ֆլեշ-մոբը՝ 300 սաների մասնակցությամբ:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի կանխարգելման աշխատանքների հետ կապված՝ ս. թ. մայիսի 15-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի Լևոնյան, Եղիազարյան, Հակոբյանց, Առաքելյան, Մարտիրոսյան, Մելիքյան, Միրաքյան, Հասմիկի, Սպորտի, Չուխաջյան, Ա.Սարգսյան, Թերլեմեզյան, Գ.Զոհրապի, Պարսեղովի փողոցների, Վշտունի, Խ.Խաչատրյան փողոցների և նրբանցքների, Ջանիբեկյան և Բաշինջաղյան փողոցների մասնավոր տնատիրությունների, Լենինգրադյան 46-52 շենքերի, Աբելյան 17ա, 17բ, 17գ, Սիսակյան 2, 4, 6 շենքերի և հարակից տարածքների ջրամատակարարումը:
Գավաթի խաղարկության հանդիսավոր բացման արարողությանը ներկա էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը և փոխնախագահ Արթուր Թովմասյանը, ԱԺ պատգամավորներ, կրթության և գիտության նախարար Սլավա Ասրյանը, սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռազմիկ Հովսեփյանը, այլ պաշտոնատար անձինք։ ԱԺ գավաթի խաղարկությանը մասնակցելու իրավունք է նվաճել 3-6-րդ դասարանցիներին ընդգրկող 8 թիմ, որոնք հաղթող են ճանաչվել քաղաքային և շրջանային միջդպրոցական մրցություններում։