
Ադրբեջանական ընդդիմությունը մայիսի 18-ին հանրահավաք է պլանավորել Բաքվում

Haqqin.az պորտալի փոխանցմամբ՝ ադրբեջանական ընդդիմությունը որոշել է մայիսի 18-ին հանրահավաք անցկացնել Բաքվում՝ ի աջակցություն քաղբանտարկյալների: Այս մասին հայտարարել է «Մուսավաթ» կուսակցության երիտասարդական թևի ղեկավար Ահլիման Աբբասը:
Նրա խոսքերով՝ ընդդիմությունն արդեն իսկ համապատասխան դիմում է հղել Բաքվի գործադիր իշխանություններին՝ խնդրելով արտոնել հանրահավաքի անցկացումը: Դրա հետ մեկտեղ ընդդիմադիր ակտիվիստներն արդեն իսկ սկսել են սոցցանցերով տարածել հանրահավաքին մասնակցելու հրավերներ: Նման հրավեր արդեն ստացել է 30.000 մարդ: