
ԵՄ-ը 30 միլիոն եվրո կհատկացնի Վրաստանին. Գարիբաշվիլի

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին ողջունում է բարեփոխումների անցկացման նպատակով Եվրահանձնաժողովի կողմից երկրին ֆինանսական օգնություն ցուցաբերելը:
Գարիբաշվիլին այս մասին հայտարարել է այսօր ԵՄ-ի Խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ: Գարիբաշվիլիի խոսքերով՝ Վրաստանը ստանալու է 30 միլիոն եվրո.
«Նշված ֆինանսական միջոցները կուղղվեն Ասոցացման համաձայնագրի իրագործման շրջանակներում հանրային ինստիտուտների արդիականացմանը, ինչպես նաև գյուղատնտեսական բիզնեսի մրցունակության բարձրացմանն ու ԵՄ-ի հետ առևտրային հարաբերությունների ամրապնդմանը»:
Գարիբաշվիլին հույս է հայտնել, որ ԵՄ-ը հետագայում նույնպես կօգնի Վրաստանին: