Ինչո՞ւ են ռուս զբոսաշրջիկները Թուրքիայի փոխարեն նախընտրում Եգիպտոսը

Թուրքիայում հանգստի թանկացումը սկսել է ազդել ռուս զբոսաշրջիկների ընտրության վրա․ նրանց մի մասը նախընտրում է Եգիպտոսը՝ նույն գումարով ավելի բարձրակարգ հյուրանոցում հանգստանալու հնարավորության պատճառով։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ինչպես նշում է թուրքական «Yeni Akit» թերթը, ռուս զբոսաշրջիկ Իգորի խոսքով՝ վերջին տարիներին Թուրքիայում հյուրանոցների գները զգալիորեն բարձրացել են։ Եթե նախկինում հանգստի համար նա նախընտրում էր Անթալիան, ապա այժմ նույն բյուջեով Եգիպտոսում կարողանում է մնալ ավելի բարձրակարգ հյուրանոցում։

Նրա խոսքով՝ Թուրքիայում համեստ 4-աստղանի հյուրանոցում հանգստանալու արժեքով Եգիպտոսում կարելի է ընտրել ծովափին գտնվող 5-աստղանի հյուրանոց։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30