Հնդկաստանում գրադարանային գրքերի շուրջ սկանդալ է հասունացել
Հնդկաստանի Թամիլ Նադու նահանգում հետաքննություն է սկսվել նորաբաց հանրային գրադարանին հարյուրավոր կասկածելի գրքերի մատակարարման գործով։ Կասկածներ կան, որ որոշ հրատարակություններ ստեղծվել են արհեստական բանականության միջոցով և պարունակում են սխալ տեղեկություններ ու կեղծ հեղինակային տվյալներ։
Սկանդալը սկսվել է այն բանից հետո, երբ գրող Պերումալ Մուրուգանը գրադարանում հայտնաբերել է շուրջ 1800 կասկածելի գիրք։ Դրանց թվում եղել են սխալ տեղեկություններով հրատարակություններ, անհայտ հեղինակների անուններով գրքեր։ Աղմուկ է բարձրացրել նաև հայտնի տնտեսագետ Ժան Դրեզի անունով հրատարակված գիրքը։ Վերջինս հայտարարել է, որ ինքը չի գրել այդ աշխատությունը։ Դատարանը կարգադրել է հետաքննել գրքերի գնումները, իսկ իշխանություններն սկսել են հանրային գրադարանների աուդիտ։ Արդեն 523 գիրք հեռացվել է Չեննայի պատմական գրադարանից։
Միևնույն ժամանակ, դեռևս հաստատված չէ, որ վիճահարույց գրքերն իսկապես ստեղծվել են արհեստական բանականության միջոցով։ Սկանդալը նաև քաղաքական վեճի պատճառ է դարձել․ գործող իշխանությունները պատասխանատվությունը բարդում են նախորդ կառավարության վրա։

