
Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցմամբ Ուկրաինային պատճառվել է ավելի քան 90 միլիարդ դոլարի վնաս

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցմամբ Ուկրաինային պատճառված վնասն այսօր արդեն իսկ գերազանցում է 1 տրիլիոն գրիվնան (ավելի քան 90 միլիարդ դոլար): Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ուկրաինայի արդարադատության նախարար Պավել Պետրենկոն:
Նրա խոսքերով՝ վնասի չափը մշտապես թարմացվում է, քանի որ փաստացիորեն սահմանափակված է օկուպացված տարածքներում առկա ձեռնարկություններից օգտվելու իրավունքը: Պետրենկոն հավելել է, որ վնասի չափն աճում է օրեցօր, քանի որ իրենք զրկվել են Սևծովյան շելֆից օգտվելուց: