
ԵՄ-ը դեռ չի պլանավորում պատժամիջոցներ սահմանել «Գազպրոմի» ղեկավարության դեմ

ZN.UA-ի փոխանցմամբ՝ ԵՄ-ը ներկա փուլում չի պլանավորում իր «սև ցուցակում» ընդգրկել «Գազպրոմի» ղեկավարներին և ձեռնամուխ լինել «երրորդ փուլի» տնտեսական պատժամիջոցների սահմանմանը:
Այս մասին այսօր Բրյուսելում հայտարարել է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնի պաշտոնական ներկայացուցիչ Մայա Կոսյանչիչը. «ԵՄ-ի Խորհուրդը երկուշաբթի ընդլայնել է «սահմանափակիչ միջոցների» ցուցակը: Այն մնում է բաց, սակայն դեռ անհնար է ասել, թե ապագայում ով կմտնի դրա մեջ»:
Կոսյանչիչի խոսքերով՝ ներկայումս շարունակվում է «երրորդ փուլի» միջոցների նախապատրաստումը: