Բաժիններ՝

Եղանակը` հանրապետությունում. ջերմաստիճանը 3-5 աստիճանով կնվազի

Հանրապետության տարածքում՝

Մայիսի 8-12-ին շրջանների զգալի մասում գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Քամին հարավային` 2-7մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 8-ին կնվազի 3-5, արևելյան շրջաններում` 10-12 աստիճանով, այնուհետև աստիճանաբար կբարձրանա:

arm. 1 07Երևանում`
Մայիսի 8-12-ին գիշերվա առաջին կեսին և օրվա երկրորդ կեսին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ:

arm. 2 07
Երևանի մայիսի 8-ի բազմամյա կլիմայական տվյալներ

• Օդի առավելագույն ջերմաստիճան 31.10C (1987թ)
• Օդի նվազագույն ջերմաստիճան 3.40C (2002թ)
• Օդի միջին օրական ջերմաստիճան 16.10C

ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայութուն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս