Թևոսիկի եղբոր սպանության գործով ԱԱԾ-ում էլ ոչ մի տեղաշարժ չեղավ. pastinfo.am
Քրեական հեղինակություն Թևոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության գործում ոչ մի փոփոխություն այս պահին չկա:
Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասացին գործի շրջանակներում կալանավորված Իսրայել Սարգսյանի փաստաբան Գայանե Գալոյանը և Տիգրան Ասատրյանի պաշտպան Վարդուհի Էլբակյանը:
«Մեզ ընդամենը ծանոթացրել են նոր քննչական խմբի հետ և 2 փորձաքննությունների եզրակացություններին, որոնք իմ պաշտպանյալի հետ ոչ մի առնչություն չունեն»,- ասաց Վարդուհի Էլբակյանը` հավելելով, որ գործում այլ փոփոխություն` քրեական գործի քննությունը ոստիկանությունից ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչություն փոխանցելուց հետո, չի արձանագրվել:
Հիշեցնենք, գործը ԱԱԾ էր փոխանցվել շուրջ մեկ ամիս առաջ: Սակայն, ինչպես մեզ հետ զրույցում հայտնեց փաստաբան Գայանե Գալոյանը, մինչ օրս իրենց հայտնի չեն այն հիմքերը, որոնց առկայությամբ քննչական մարմնի փոփոխության որոշում է կայացվել:
Իսկ Տիգրան Ասատրյանի փաստաբանան Վարդուհի Էլբակյանն ասաց. «Մեզ ընդամենը հայտնի է մի տեղեկանք, որ դատախազի ցուցումով է տեղափոխվել, թե այդ ցուցումն ինչ բովանդակություն ունի և ինչն է պատճառ հանդիսացել, չեմ կարող ասել, որովհետև մեզ դրա հետ չեն ծանոթացրել»:
Մանրամասներն` այստեղ