Գրիգորյանին ստիպել են հրաժարվել մանդատից

Ինչպես հայտնի է՝ Ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Գրիգոր Գրիգորյանը դիմում է ներկայացրել ԱԺ աշխատակազմ, հայտարարելով, որ առողջական խնդիրների պատճառով հրաժարվում է պատգամավորի մանդատից:

Գրիգորյանը թոքերի հետ կապված առողջական խնդիրներ ունի, բայց այդ խնդիրները նրա մոտ եղել են վաղուց, նաև՝ մինչև պատգամավոր ընտրվելը: 168.am-ի տեղեկություններով, իրականում Գրիգորյանը հրաժարականի դիմում է ներկայացրել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ ունեցած խնդիրների պատճառով:

Գրիգորյանին մեղադրում են Արարատի քաղաքապետի ընտրություններում ԲՀԿ-ական թեկնածուի օգտին չաշխատելու և ընտրությունների օրերին ՀՀԿ-ականների միջոցներով ռուսական առողջարանային քաղաքներում իր հանգիստը կազմակերպելու մեջ:

Մանրամասները՝ «168 Ժամ» թերթի վաղվա տպագիր համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031