Սերժ Սարգսյանը շատ հարմար պահ է գտել վարչապետի պաշտոնանկության համար, քանի որ ստեղծված քաղաքական իրավիճակում այդ քայլը շատ հեշտ է ներկայացնել` որպես «ընդդիմության հաղթանակ», քառյակի համախմբման արդյունք, որը համընկավ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշման հետ: Դուբնովը սրան գումարեց նաև Մոսկվայի հնարավոր ճնշումը:
Ներկայումս եվրոպացի առաջնորդները մշակում են էներգետիկ ռազմավարություններ, որոնք հնարավորություն կտան փոխհատուցել երկարաժամկետ հեռանկարում ռուսական գազի հնարավոր կորուստը:
Ժամը 06.22-ին ահազանգ է ստացվել, որ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և կախվել ձորը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, տուժածներ չկան:
Տերը զգուշացնում է Երկրորդ Գալստյան և նրա նախանշանների մասին. «Զգույշ եղեք, գուցե մեկը ձեզ խաբի, որովհետև շատերը կգան իմ անունով ու կասեն, թե՝ ես եմ Քրիստոսը. և շատերին կմոլորեցնեն: Լսելու եք պատերազմների ձայներ և պատերազմների լուրեր…:
Մերկելն ընդգծել է, որ Եվրոպայում ոչ ոք չի ցանկանում խզել Մոսկվայի հետ երկխոսությունը:
«Մարդկանց միավորող» SkyVillage երկնաքերի հայեցակարգի հեղինակը նշում է, որ բարդ ճանապարհային ցանցի պատճառով հաճախ Լոս Անջելեսի շատ շրջանների բնակիչները չեն կարողանում շփվել միմյանց հետ:
Ուկրաինայի ՆԳ նախարարի պաշտոնակատար Արսեն Ավակովը իր հրցազրույցներից մեկում անդրադարձել է հայերին եւ նրանց ունեցած դերին Ուկրաինայի ստեղծման հարցում:
ՆԱՏՕ-ն իր հիմնադրման 65-րդ հոբելյանի կապակցությամբ ինտերակտիվ քարտեզ է հրապարակել, որի վրա նշված են դաշինքի բոլոր ռազմական առաքելությունները
«Նրանց հայցը բավարարվել է, ճանաչել ենք փախստական եւ տրամադրել ենք ապաստան Հայաստանի Հանրապետությունում»,-նշեց նա:
Տիգրան Սարգսյանը վարչապետի պաշտոնը զբաղեցրեց 2008 թ. ապրիլից: Անցած 6 տարիների ընթացքում արդյունաբերության ճյուղերից առավել «առաջանցիկ» աճ գրանցվել է հանքարդյունաբերությունում, որը, բնապահպանների գնահատմամբ, կործանման է տանում երկիրը:
Եթե ժողովուրդը դա է ուզում, հակառակը չպետք է անել: Ղրիմի ժողովուրդն ինքնորոշվել է, պետք է ելնել սրանից, ելակետը սա է: Ղրիմը հայտնվել է Ուկրաինայի կազմում Խորհրդային միության ժամանակ ու սրան դեմ խոսելն անիմաստ է: Ճշմարտությունը պետք է ընդունել այնպես, ինչպես այն կա, որքան էլ շատերի համար ցավալի լինի:
Պատգամավորն ասաց, թե ինքն անձամբ գոհ է եղել Տիգրան Սարգսյանի աշխատանքից ու շարունակում է գոհ մնալ: «Ես հիմա էլ եմ գոհ, ինչ ասել եմ՝ արել են իմ տարածքի համար, դիմել եմ իրանց, արել են, ես չեմ կարա սրանից հրաժարվեմ, չեմ կարա վատ բան ասեմ, իսկ օբշի հանրապետության համար դե չեն կարա 100 տոկոսով լավ աշխատեն, էդ ա. 100 տոկոսանոց չի լինում ոչ մի բան»,- նշեց նա:
Վարչապետի թեկնածուի ընտրության խնդիրն անձամբ Սերժ Սարգսյանի խնդիրն է, և ահա թե ինչու` իր համար ժառանգորդ ընտրելով, Սերժ Սարգսյանն ընտրում է իր անձնական ապագան: Եվ նրան ոչ մեկը ոչ մի տեղ ոչ մի բան չի կարող ոչ միայն` խորհուրդ տալ, այլ նաև` երաշխավորել, թե ում նշանակի: Նա չի համաձայնեցնի վարչապետի թեկնածությունը: Չկա ոչ մի նորմալ մարդ, ով իր ապագան կտա ուրիշների ձեռքը: Նոր վարչապետին ընտրելու է միայն Սերժ Սարգսյանը:
Հաճախ խորհուրդ է տրվում սպիտակ թարմ հացի փոխարեն նախապատվությունը տալ ցորենի թեփով հացին: Այո, իսկապես օգտակար է, քան սպիտակ ալյուրով թխված հացը: Բայց այստեղ էլ կան բացառություններ: Չի կարելի միանշանակ ասել, որ դա իր մեջքիչ կալորիաներ է պարւնակում: Եթե ուզում եք ավելի լավ տարբերակ, ապա փորձեք օգտագործել աշորայի ալյուրից պատրաստված հաց:
Ադրբեջանի Թովուզի շրջանում գերի ընկած Արսեն Խոջոյանը մինչեւ գերի ընկնելը պատրաստվում էր ամուսնանալ:
Նույն օրը, ժամը17.00-ին, Անդրանիկ Խ.-ից ընդունվել է հաղորդում: Նա հայտնել է, որ կատարվածից հետո գտնվելով հոգեկան ծանր վիճակում` դեպքի մասին անմիջապես ոստիկանություն չի դիմել:
Ապրիլի 5-ին, ժամը 20.00-ին ահազանգ է ստացվել, որ քաղաքացին արգելափակվել է Երևանի Արցախի պողոտայի թիվ 6ա շենքի վերելակում:
Մարտի 31-ից ապրիլի 4-ը ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 83,077,674 ԱՄՆ դոլար 413.37 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 104,420,297 ԱՄՆ դոլար 414.55 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Այո, վարչապետի փոփոխությունը բերում է անձերի փոփոխության, սակայն չեմ կարծում, որ դա կբերի Հայաստանի տնտեսական կուրսի փոփոխության: Եվ չեմ կարծում, որ վարչապետն ինքը եվրոպական ինտեգրման կողմնակիցն էր: Ես նրա հետ աշխատել եմ, բայց այդ տպավորությունը չեմ ստացել: Խոսքով նա տարբեր առիթներ է ունեցել հաճախակի իր հավատարմությունն ու նվիրվածությունը հայտնելու եվրոպական արժեքներին, և ճամփորդելիս միշտ էլ հաճույքով է ճամփորդել, բայց իր գործը՝ իբրև վարչապետ, որևէ կերպ չի երկրորդում իր խոսքին:
Ժամը 20.03-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Սիլիկյան թաղամասում գտնվող «Արմենիա Ռոյալ» ռեստորանային համալիրում տեղադրված է պայթուցիկ սարք:
Հարցին, թե հնարավո՞ր է` վարչապետի փոփոխությունը կապված լինի արտաքին որևէ ազդակի հետ, Գուրգեն Եղիազարյանը պատասխանեց. «Մենք Ձեզ հետ միասին ապրում ենք մի երկրում, որտեղ ամեն ինչ հնարավոր է, ոչինչ չի կարելի բացառել»:
Պատճառված նյութական վնասը կազմում է 400.000 դրամ:
Այն, որ Հայաստանում շատ գյուղեր դատարկվում ու ծերանում են, արդեն գաղտնիք չէ ոչ մեկի համար: Իսկ պատճառները վերացնելու համար պատկան մարմինները քայլեր չեն ձեռնարկում:
ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել ՀՀ ոստիկանության ՔԳՎ Գեղարքունիքի մարզի քննչական բաժնում` ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործը:
Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի որոշմամբ` ապրիլի 2-ին ոստիկանության ծառայողները խուզարկություն են կատարել 1997 թ. ծնված Կարեն Խ.-ի բնակարանում և կից օժանդակ շինություններում:
Իջեւանի հարավային մուտքի մոտ է գտնվում Աղստեւ գետի վրա կառուցված «Սպիտակ լիճը» ջրամբարը: Այն կառուցվել է խորհրդային տարիներին, ջրամբարը իջեւանցիների եւ քաղաքի հյուրերի հանգստի սիրված վայրերից էր:
Մեր հարցին, թե արդյոք ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն կգնա՞ն ամբողջական իշխանափոխության՝ Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջելու ճանապարհով, Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց, թե հենց այդ հարցի պատասխանը ստանալու համար պետք է անհապաղ կազմակերպել չորս կուսակցությունների առաջնորդների հանդիպումը և նման հարցը չթողնել խորհրդարանական քառյակի քննարկմանը:
Կոճապղպեղն ամրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը, ունի արտահայտված հակաբակտերիալ և հակավարակային ազդեցություն, լավացնում է արյան շրջանառությունը և նյութափոխանակությունը, ջերմացնում է մարմինը և կանխարգելում փորկապությունը (հատկապես, եթե օգտագործվում է դարչինի հետ համատեղ)։
Օրերս ոստիկանության Սևանի բաժնի ծառայողները Սևան քաղաքի Նալբանդյան փողոցից բերման են ենթարկել 1982 թ. ծնված Արմեն Ա.-ին:
Ապրիլի 6-ին, 8-ին, 9-ին, 10-ին օրվա երկրորդ կեսին շրջանների զգալի մասում, 7-ի գիշերը արևելյան շրջաններում սպասվում են տեղումներ, 8-10-ին նաև ամպրոպ, 7-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: