Այս մասին հայտարարել է Իրանի նավթարդյունաբերության նախարար Նամդար Զանգենեն:
Ղրիմի միացմամբ Ռուսաստանը դրեց ապօրինի աշխարհի ռուսական հարացույցի նոր հիմքը՝ գտնելով, որ Ուկրաինայի վերջին իրադարձություններն ընդհանրապես անսպասելի չէին և ոչ էլ դրամայի վերջին ակտն են:
Մայիսի 5-ին ժամը 19:00-ին «Մոսկվա» կինոթատրոնում տեղի է ունենալու Ջիվան Ավետիսյանի «Թևանիկ» լիամետրաժ գեղարվեստական կինոնկարի պրեմիերան: Ֆիլմը «Մոսկվա» կինոթատրոնում շարունակվելու է ցուցադրվել մայիսի 6-ից սկսած: Նյութը պատերազմական գոտում հայտնված հայկական գյուղի մեկ օրվա կյանքն է:
Հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետին զեկուցվել է, որ Երևան քաղաքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների ընտրության՝ ապրիլի 10-ին հայտարարված մրցույթը չի կարող կայանալ՝ սահմանված ժամկետում մրցույթին մասնակցության հայտեր չներկայացնելու պատճառով:
Համայնքը իրավունք ունի «Վարչական իրավախախտումների մասին» օրենքով պատժամիջոցներ կիրառել բոլոր այն անձանց նկատմամբ, ովքեր աղբը նետում են դրա համար չսահմանված վայրերում, ինչպես նաև սեփական տարածքները անխնամ թողնելու հետևանքով աղբավայրի վերածվելու համար: Մինչ օրս, սակայն, այս մասով նման վարչարարություն չի իրականացվել և որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել, ինչն էլ թերևս պատճառ է հանդիսացել, որ մեր որոշ համաքաղաքացիներy մայրաքաղաքի նկատմամբ անփույթ վերաբերմունք ցուցաբերեն:
Պուտինի նպատակը ոչ միայն հարավ-արևելիք միավորումն է, այլև՝ Ուկրաինայի ամբողջովին փլուզումը:
Օգտագործելով այս բարձր ամբիոնը և այս հնարավորությունը` կոչ ենք անում միջազգային հանրությանն ու միջազգային կազմակերպություններին սատար կանգնելու Սիրիայում զինված հակամարտության հետևանքով ծայրահեղ խոցելի վիճակում հայտվնած էթնիկ և կրոնական փոքրամասնություններին, ովքեր դարձել են առաջնային թիրախ:
Թումոյի խորհրդի անդամ և Թվիթերի փոխնախագահ Րաֆֆի Գրիգորյանը Թումոյի հրավերով ապրիլ 12-ին կայցելի Հայաստան: Մեկ շաբաթյա իր այցի ընթացքում Րաֆֆի Գրիգորյանը կանցկացնի երկու ծրագրավորման դասընթաց, կվարի հանրային դասախոսություն, կհանդիպի Հայաստանում ՏՏ ոլորտի մասնագետների և կառավարության անդամների հետ:
Տուրչինովը հայտարարել է, որ Լուգանսկի, Դոնեցկի ու Խարկովի մարզերում վարչական շենքեր գրաված զինված անջատողականների հանդեպ իրականացվելու են հակաահաբեկչական միջոցառումներ:
Այս մասին հայտարարել է Ռազմա-քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Դմիտրի Տիմչուկը:
Քրեական վերաքննիչ դատարանում այսօր շարունակվում էր Բուդաղյանների փաստաբան Հայկ Ալումյանի բողոքի քննությունը: Նա բողոքարկել է առաջին ատյանի դատարանի որոշումը, որով դատարանը կասեցրել էր նրա երեք բողոքների քննությունը: Քննիչը հրաժարվել էր դատարան ներկայացնել քրեական գործի բոլոր նյութերը, ինչը դատավորը անհաղթահարելի ուժ էր համարել:
Սիրելի հայրենակիցներ` ձեզ շնորհավորելու հետ մեկտեղ, մաղթում եմ այն հեռանկարն ու գիտակցությունը, որ ձեր դիմաց կանգնած տղամարդիկ էապես կգնահատեն, կհարգեն ու կսիրեն ձեզ՝ Աստծու տված ամեն օր:
Ցուցարարները Դոնեցկի մարզում շարունակում են վանկարկել «Պուտի՛ն, օգնի՛ր» և «Ռուսաստան-Ռուսաստան»:
Դավիթ Խաչատրյանը Լյուքս Ստեփանյանի վրա նշան է բռնել կատակով, որ վախեցնի, իսկ կրակոցը պատահմամբ է եղել։ Այս մասին բանակում սպանված շարքային զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության համար մեղադրվող Դավիթ Խաչատրյանն ասաց այսօր՝ ապրիլի 7-ին, դատարանում առաջին անգամ ցուցմունք տալիս։
Առաջին ախտորոշիչ սարքավորումն է, որ թույլ է տալիս ստանալ աչքի առաջնային հատվածի՝ բարձր ճշգրտությամբ, մանրագույն մանրամասներով լայնակի կտրվածք` առանց անզգայացման և բարդ իմերսիոն սարքավորման կիրառման:
32-ամյա Արման Գասպարյանը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին և հայտնել, որ Արդարադատության նախարարության աշխատակիցները իրեն ծեծի են ենթարկել և հայհոյել: Նա Պաշտպանին է ներկայացրել նաև ձայնագրություն, որը ըստ Արմանի` վկայում է միջադեպի մասին:
Բոլոր ժամանակներում և գրեթե բոլոր հասարակություններում մայրության նկատմամբ եղել է և կա պաշտամունքի հասնող վերաբերմունք: Հայ իրականությունն ու ավանդույթները նույնպես դրա վառ արտահայտությունն են, և այս տոնը մայրերի նկատմամբ մեր ողջ հասարակության սիրո ու երախտագիտության խոստովանությունն է:
Պարզվել է, որ նախնական տվյալներով ապրիլի 6-ին ժամը 23.30-ի սահմաններում «ՎԱԶ-2121» մակնիշի 75PO777 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել հարակից ձորակը, ինչից վարորդ՝ 1979թ. ծնված Կ. Ս.-ն տեղում զոհվել է: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Աբովյան քաղաքում, ապրիլի 6-ին, «Հակատուբերկուլյոզային» դիսպանսերի մոտ կայանված «Ռենո» մակնիշի մեքենայի մեջ տղամարդու դի է հայտնաբերվել:
Այս մասին այսօրվա ճեպազրույցում հայտարարել է Վրաստանի վարչապետի՝ արտաքին հարցերով խորհրդական Դավիթ Մագրաձեն:
Այս մասին այսօր հայտարարել է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնի մամլո քարտուղար Մայա Կոսյանչիչը.
Նոր վարչապետի թեկնածության քննարկումներին զուգահեռ՝ քաղաքական կուլիսներում շրջանառվում են նաև ապագա Կառավարության անդամների՝ նախարարների հնարավոր թեկնածուների անուններ: 168.am-ի տեղեկություններով` կոալիցիոն կառավարության ձևավորման դեպքում ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության հարցերի նախարարի պաշտոնը զբաղեցնելու է ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը:
ԵԽԽՎ-ի գարնանային նստաշրջանը տևելու է մինչև ապրիլի 11-ը:
Ես կարծում եմ, էդ առումով, պրոֆեսիոնալ է: Համենայն դեպս, մենք ուզում ենք, որպեսզի առաջիկայում ով կլինի վարչապետ՝ հնարավորինս կարողանա աշխատել բոլորի հետ և շարունակի էն գործընթացները, որը այսօր տեղի են ունեցել Տիգրան Սարգսյանի ժամանակ
Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողներն օրերս բաժին են հրավիրել 42-ամյա մի կնոջ: Վերջինս հայտնել է, որ նախկին ընկերը` 1989 թ. ծնված Վիրաբ Ս.-ն, իրենց միջև եղած սեռական կապի մասին տեղեկությունն իր հարազատներին հայտնելու սպառնալիքով` 2013 թ. սեպտեմբերից մինչև ս/թ. հունվարն ընկած ժամանակահատվածում պարբերաբար իրենից պահանջել և ստացել է 250.000 դրամ և 80.000 դրամ արժողության ափսե լվանալու մեքենա:
Ապրիլի 9-ին, ժամը 12:30-ին հավաքվում ենք ՀՀ ֆինանսների նախարարության մոտ և շարժվում դեպի ՀՀ Պետական եկամուտների կոմիտե՝ պաշտպանելու մեր սահմանադրական իրավունքները:
«Նրանց հայցը բավարարվել է, ճանաչել ենք փախստական և տրամադրել ապաստան Հայաստանի Հանրապետությունում: Ուզում եմ շեշտել, որ հարցը զուտ ապաստանի` հալածանքներից պաշտպանության մասին է: Այստեղ խոսք չի գնում նրանց բնակարանային տարածքով ապահովելու մասին»,- նշել է նա:
Մեզ մոտ իսկապես նախադրյալներ չկան «ուկրաիանական մայդանի» համար:
Այցի շրջանակներում Սերժ Սարգսյանն առանձնազրույց կունենա Թուրքմենստանի Նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ, որին կհաջորդի երկու երկրների պաշտոնական պատվիրականությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով հանդիպում: Հայ-թուրքմենական բարձր մակարդակի բանակցությունների արդյունքներով նախատեսվում է մի շարք ոլորտներում համագործակցության զարգացմանը վերաբերող փաստաթղթերի ստորագրում:
Ապրիլի 4-ին, ժամը 13.00-ին, Հայանիստ գյուղի մի բնակիչ ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է տվել, որ ապրիլի 3-ին, ժամը 21.00-ի սահմաններում, հյուրընկալվել է համագյուղացի Արամ Մ.-ի տանը, միասին ընթրել են, ոգելից խմիչք օգտագործել և այդ ընթացքում ծագած վիճաբանության ժամանակ տանտերը բռունցքներով և ոտքերով հարվածներ է հասցրել իր դեմքին ու մարմնի տարբեր մասերին` պատճառելով մարմնական վնասվածքներ: